Իկարդին զրկվել է ավագի թևկապից կնոջ խոսքերից հետո լռելու համար
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն իր կայքում գրել է, որ «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին զրկվել է ավագի թևկապից լիդերին վայել որակների բացակայության և կնոջ՝ Վանդա Նարայի վրա ազդեցություն չունենալու պատճառով։ Հիշեցնենք, որ վերջինս նաև ֆուտբոլիստի գործակալն է։
Լրագրողը պնդում է, որ Իկարդիին ավագի թևկապից զրկելու որոշումը կայացրել են ակումբի ղեկավարությունը և թիմի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետտին։ Նրանք դժգոհ են, որ ֆուտբոլիստը քիչ է խոսում հանդեձարանում, ինչպես նաև, որ արգենտինացին չէր մեկնաբանել կնոջ խոսքերը, ով քննադատել էր «Ինտերին»։
Հիշեցնենք, որ թիմի ավագ է նշանակվել դարպասապահ Սամիր Հանդանովիչը։ Իկարդիին նույնիսկ չեն հայտավորել թիմի կազմում այսօրվա՝ Եվրոպայի Լիգայի 1/16-րդ եզրափակչի՝ «Ռապիդի» դեմ կայանալիք խաղին։