Here we go! Ալոնսոն կգլխավորի «Ռեալը»

Here we go! Ալոնսոն կգլխավորի «Ռեալը»

12/05/2025 - 12:45

Չաբի Ալոնսոն կնշանակվի Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Արքայական» ակումբն ու 43-ամյա մասնագետը գործարքի հարցում վերջնական համաձայնության են հասել։

Կողմերը պայմանագիր կկնքնեն, որը կգործի 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ։

Մադրիդյան գրանդը ծրագրում է, որ բասկ մարզիչը թիմում իր աշխատանքն սկսի հունիսի 1-ից, որպեսզի «Ռեալի» խաղը ղեկավարի աշխարհի ակումբային առաջնությունում։

«Ռեալում» նաև պատրաստվում են հրաժեշտ տալ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին։

Իտալացի մասնագետը «սերուցքայիններին» մարզում էր 2021 թ. հուլիսից, 231 խաղում տարել 161 հաղթանակ, գրանցել 34 ոչ-ոքի, կրել 36 պարտաւթյուն։

Չաբի Ալոնսոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում 2009-14 թթ. հանդես է եկել «Ռեալում», 236 խաղում խփել 6 գոլ, կատարել 31 ասիստ։

Նա 2022 թ. հոկտեմբերից մարզում էր Լևերկուզենի «Բայերը», որի ղեկին դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023