Here we go! Ջեք Վիլշերը գլխավոր մարզիչ կնշանակվի 📸
Նախկին կիսապաշտպան Ջեք Վիլշերը կգլխավորի Անլգլիայի երրորդ լիգան ներկայացնող «Լութոն Թաունը», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն ամբողջական համաձայնության են հասել և հոկտեմբերի 13-ին կստորագրեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
33-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Արսենալի» Մ18 թիմը, իսկ «Նորվիչում» ընդգրկված է Յոհանես Թորուփի մարզչական շտաբում։
Վիլշերն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Արսենալում» ունեցած մրցելույթներով, որի համակարգում եղել է 2001-2018թթ. և լոնդոնյան գրանդի հիմնական թիմում 197 խաղում 14 գոլ ու 28 ասիստ է գրանցել։
«Լութոն Թաունը» Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում 16 միավոր է վաստակել ու զբաղեցնում է 11-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Առաջին Լիգա, Արսենալ, Լութոն Թաուն, Ջեք Վիլշեր, Ֆաբրիցո Ռոմանո