Here we go! «Արսենալը» խոշոր տրանսֆեր է ավարտին հասցրել
«Ռեալ Սոսիեդադի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կտեղափոխվի «Արսենալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Զինագործները» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է հասել բասկյան ակումբի հետ։ Լոնդոնյան գրանդը Սուբիմենդիի տրանսֆերը կգնի 60 միլիոն եվրոյով. այդքան է կիսապաշտպանի ու «Սոսիեդադի» միջև գործող պայմանագրում սահամանված հրաժարագինը։
Մարտին Սուբիմենդին «Ռեալ Սոսիեդադի» սան է, որի կամզում 232 խաղում 10 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսենալ, Մարտին Սուբիմենդի, Ռեալ Սոսիեդադ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո