Ազարը Ռեալի հետ համաձայնության մասին. Դա սուտ է
«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը կրկին ժխտել է իր՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին լուրերը:
Metro-ն հայտնել էր, որ բելգիացին «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ առնձնազրույց ունենալուց հետո 5 տարով պայմանագիր է համաձայնեցրել մադրիդցիների հետ:
«Դա սուտ է, ոչ մի նման բան առայժմ չկա: Ես հիմա կենտրոնացած եմ Կիպրոսի դեմ հանդիպման վրա: Դա միակ բանն է, ինչով ես հիմա զբաղված եմ»,- Ազարի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
# Էդեն-Ազար, Չելսի, Ռեալ, տրանսֆերներ