Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մանեին, Ազարին ու Սոնին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։
Հանդիպման հերոս դարձավ մանկունյական ակումբի հարձակվող Էրլինգ Հալանդը, ով երեք անգամ գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Հատկանշական է, որ նորվեգացի ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դառնում արդեն երկրորդ տուրն անընդմեջ։
Ինչպես հայտնում է ESPN-ը, չնայած Հալանդը Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում, հեթ-տրիկիների քանակով արդեն հավսարվել է Սադիո Մանեին («Սաութհեմպտոն», «Լիվերպուլ», 263 հանդիպում), Էդեն Ազարին («Չելսի», 245) և Հին Մին Սոնին («Տոտենհեմ», 237)։
Հատկանշական է, որ Մանեն Պրեմիեր լիգայի շրջանակում իր երկու հեթ-տրիկներն էլ ձևակերպել է «Սաութհեմպտոնի» կազմում հանդես գալու ժամանակ։ Սենեգալցի վինգերը «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում այդպես էլ հեթ-տրիկի հեղինակ չդարձավ։
Հիշեցնենք, որ Էրլինգ Հալանդը 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 60 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էդեն-Ազար, Էրլինգ Հալանդ, Հին Մին Սոն, Մանչեսթեր-Սիթի, Նոթինգհեմ Ֆորեսթ, Չելսի, Սադիո-Մանե, Սաութհեմփթոն, Տոտենհեմ