Գատուզո. 0:2 հաշվի դեպքում ցանկացած այլ թիմ «կքանդվեր»
«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ամփոփել է «Ինտերից» կրած պարտությունը:
«Առաջին խաղակեսում մեզ անընդատ պրեսինգի էին ենթարկում և մենք չէինք կարողանում անցնել հարձակման: Ընդմիջումից հետո որոշ փոփոխություն կատարեցինք: Սակայն մենք վատ էինք դիմակայում նրանց դաշույնային անցումներին և պարբերաբար մեր կիսադաշտ բաց էինք թողնում նրանց 4-5 խաղացողների:
Երբեմն ինձ քննադատում են չափից դուրս պաշտպանողական խաղի համար, սակայն ենթադրություն պետք է անել՝ ելնելով խաղացողների ընտրությունից: Կարծում եմ՝ 0:2 հաշվի դեպքում ցանկացած այլ թիմ «կքանդվեր»:
«Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ է, այնպես որ, ես գոհ եմ խաղից: Այն, ինչ մեզ մոտ չստացվեց առաջին խաղակեսում, «Ինտերի» արժանիքների շնորհիվ էր:
Մենք ստեղծում էինք պահեր և շատ մոտ էինք խաղավարտին հաշիվը հավասարեցնելուն: Կային շատ ազատ տարածություններ և մենք սխալներ էինք թույլ տալիս:»,- Գատուզոյի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն:
# Ա-սերիա, Միլան