Fa Cup. 4-րդ դիվիզիոնը ներկայացնող ակումբը շոկի ենթարկեց Լիդսին🎥
Մոտենում է ավարտին Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչը։
Մրցաշարի այդ փուլում «Լիդսը» հյուրընկալվելիս մրցեց Երկրորդ լիգան (խմբ․՝ Անգլիայում նշանակությամբ 4-րդ դիվիզիոն) ներկայացնող «Քրոուլի Թաուն» ակումբի դեմ։
Թվում էր՝ այս խաղում կա ակնհայտ ֆավորիտ, և հաղթողի անունը դեռ հանդիպումից առաջ էլ շատերին պարզ էր, սակայն «Քրոուլի Թաունի» ֆուտբոլիստները, մեղմ ասած, համաձայն չէին այդ տեսակետի հետ։
Բնականաբար, «Լիդսի» ֆուտբոլստներն ունեին առավելություն գրեթե ողջ խաղի ընթացքում, բայց Մարսելո Բիելսայի նախընտրած մարտավարությունը հերթական անգամ տապալվեց, քանի որ հավասար առաջին խաղակեսից հետո, «Քրոուլի Թաունի» ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում սկսեցին մրցակցին բռնել սխալների վրա՝ երեք անգամ գրավելով Կիկո Կասիլիայի պաշտպանած դարպասը։
Գոլերը համապատասխանաբար իրենց անվան դիմաց գրանցեցին Նիկոլաս Ցարուլան, Էշլին Նադեսանը, Ջորդան Թանիքլիֆը։
Այսպիսով, «Կրոուլի Թաունը» խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց 3։0 հաշվով․ ակումբը պայքարը կշարունակի մրցաշարի 1/16 եզրափակիչում։
Հավելենք, որ «Քրոուլի Թաունին» նույնիսկ Երկրորդ լիգայի շրջանակում չի ընթանում առաջատարաների թվում։ Ակումբն անցկացրած 22 խաղերից հետո վաստակել է 34 միավոր և 24 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
# FA-Cup, Լիդս, Քրոուլի Թաուն