Football Italia. Մխիթարյանը մոտ է կարիերան Ռոմայում շարունակելուն

Football Italia. Մխիթարյանը մոտ է կարիերան Ռոմայում շարունակելուն

02/09/2019 - 02:43

Հենրիխ Մխիթարյանի հավանական տեղափոխության շուրջ խոսակցությունները նոր թափ են ստանում:

Football Italia-ն հայտել է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի տեղեկությունը, ըստ որի՝ «Ռոման» կվարձարձակալի Մխիթարյանին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով: Սեփական կայքում Դի Մարցիոն անգամ վստահեցրել է, որ գործարքը շուտով կկայանա:

Պարբերականը հայտնում է նաև, որ Հենրիխը չի մտնում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի ծրագրերում, ինչն էլ ընկած է հավանական տեղափոխության հիմքում:

Մխիթարյանը «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականի սկզբին «Մանչեսթեր Յունայթեդից»:

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023