ՖԻՖԱ-ն որակազրկել է Ուրուգվայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների
ԱԱ-2022-ն արդեն մեկ ամսից ավելի է ավարտվել է, սակայն դրա շուրջ խոսակցություններն ու իրադարձությունները չեն դադարում։
Բանն այն է, որ Ուրուգվայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ՖԻՖԱ-ն որակազրկել է` կապված մրցաշարի խմբային փուլի 3-րդ տուրում Գանայի դեմ կայացած խաղից հետո անվայելուչ պահվածքի հետ։
Այդ խաղում, ճիշտ է, լատինաամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով պայքարը զիջեցին Հարավային Կորեային։
Հանդիպման ավարտից Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստները սկանդալ են բարձրել` դժգոհելով գլխավոր մրցավար Դանիել Զիբերտի կայացրած մի շարք որոշումներից։
«Սելեստեի» կենտրոնական պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը վազել է գերմանացի մրցավարի հետևից և նրա անձնակազմի հասցրեին ասել հետևյալ վիրավորական խոսքերը.
«Անառակի որդիներ, գողերի հավաքածու»։
Խիմենեսը, փորձելով հասնել Զիբերտին, պատահմամբ արմունկով հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկին։
Այդ դրվագում մասնակցություն են ունեցել նաև դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան, պաշտպան Դիեգո Գոդինն ու կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանին. վերջինս հանդիպումից հետո տապալել է ՎԱՌ համակարգի տեսախցիկը։
Հաղորդվում է, որ ուրուգվայցիների պնդմամբ` այդ խաղում Դանիել Զիբերտը երկու ակնհայտ 11-մետրանոց չի նշանակել իրենց օգտին։
Նշենք, որ Խիմենեսն ու Մուսլերան որակազրկվել են ՖԻՖԱ-ի հովանու ներքո կայանալիք 4, իսկ Կավանին ու Գոդինը` 1 խաղով։
Վերոնշյալ ֆուտբոլիստները տուգանվել են նաև համապատասխանաբար 20 և 15-հազարական շվեյցարական ֆրանկով։
Բացի դրանից, այդ ֆուտբոլիստներն այժմ պարտավոր են մասնակցել ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող հանրային աշխատանքներին։
Հավելենք, որ անպատիժ չի մնացել նաև Ուրուգվայի ֆուտբոլային միությունը, որը տուգանվել է 50 հազ. շվեյցարական ֆրանկով, իսկ այդ երկրի` ՖԻՖԱ-ի ներքո անկացվելիք հաջորդ տնային հանդիպմանը չի թույլատրվելու վաճառել դարպասների հետևի տրիբունաների տոմսերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Դիեգո-Գոդին, Էդինսոն-Կավանի, Խոսե Մարիա Խիմենես, Մունդիալ-2022, Ուրուգվայի հավաքական, Քաթար-2022, Ֆերնանդո Մուսլերա, ՖԻՖԱ