Կասեցվել է 3 երկների` ՖԻՖԱ-ին անդամակցությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է ՖԻՖԱ-ի 72-րդ համագումարը։
Համագումարի ընթացքում քննարկվել և քվեարկության է դրվել երեք երկրների՝ Պակիստանի, Զիմբաբվեի և Քենիայի ՖԻՖԱ-ին անդամակցության կասեցման հարցը։
Քվեարկության արդյունքում այս բոլոր երկրների` ՖԻՖԱ-ին անդամակցությունը կասեցվել է։
Նշենք, որ համագունարի ժամանակ անդրադարձ չի կատարվել Ռուսաստանին ՖԻՖԱ-ից հեռացնելու հարցին։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով սույն թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրին իրենց հովանու ներքո անկացվող մրցաշարերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ռուս-ուկրաինական պատերազմ, ՖԻՖԱ