Fastex Պրեմիեր լիգայից 3 ֆուտբոլիստ կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին 📸
Fastex Պրեմիեր լիգայից 3 ֆուտբոլիստ կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։
«Նոայից» մրցաշարին կմասնակցեն Թիմոթի Ֆայուլուն (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, դարպասապահ) և Գուստավո Սանգարեն (Բուրկինա Ֆասոն, կիսապաշտպան), «Արարատից»` Ադել Անզիմատի-Աբուդուն (Կոմորյան կղզիներ, դարպասապահ)։
Կոմորյան կղզիները մրցաշարի A խմբում են ու կհանդիպեն Մարոկկոյին, Մալիին ու Զամբիային։
ԿԴՀ-ն D խմբում կմրցի Սենեգալի, Բոցվանայի և Բենինի հավաքականների դեմ։
Բուրկինա Ֆասոյի հավաքականն էլ ընդգրկված է E խմբում, որտեղ կհանդիպի Ալժիրի, Հասարակածային Գվինեայի, Սուդանի թիմերին։
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կկայանա դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը Մարոկկոյում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# CAF-2025, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Ադել Անզիմատի-Աբուդու, Արարատ, Աֆրիկայի ազգերի գավաթ, Բուրկինա Ֆասոյի հավաքական, Գուստավո Սանգարե, Թիմոթի Ֆայուլու, Կոմորյան Կղզիների հավաքական, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական, ՀՊԼ, Նոա