Արգենտինացի դարպասապահը հրաժարվել է փոխարինվել ուշագնացությունից հետո և 90+4-րդ րոպեին հաղթական ասիստ կատարել🎥
Արգենտինական Լիգա Պրոֆեսիոնալի 3-րդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ինստիտուտոյին»։
Հանդիպման հերոս դարձավ «Բանֆիլդի» 26-ամյա դարպասապահ Ֆակունդո Կամբեսեսը։
Կամբեսեսը 83-րդ րոպեին մրցակցի հետ բախման պատճառով ուշագնաց եղավ, սակայն ոչ մի կերպ չլսեց խաղընկերներին ու «Բանֆիլդի» բուժանձնակազմի հորդորներին` հրաժարվելով փոխարինվել։
Արդյունքում, արգենտինացի դարպասապահը շարունակեց հանդիպումը և 90+4-րդ րոպեին մրցակցի անկյունայինի խաղարկումից հետո սկսեց իր թիմի կայծակնային հակագրոհն ու գոլային փոխանցում կատարեց Խերոնիմո Ռիվերային, ով հիանալի անցում ձեռնարկեց` հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հատկանշական է, որ Ֆակունդո Կամբեսեսը հանդիպման ընթացքում կատարեց նաև 7 սեյվ։
Այս հաղթանակից հետո «Բանֆիլդը» վաստակեց 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Ինստիտուտոն», 4 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի առաջնություն, Բանֆիլդ, Ինստիտուտո, Լիգա Պրոֆեսիոնալ, Խերոնիմո Ռիվերա, Ֆակունդո Կամբեսես