FA cup. Տոտենհեմը մեծ դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ?
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակում կայացավ վերջին վերախաղարկումը։ Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ 3։2 հաշվով հաղթեց «Սաութհեմպտոնին»։
Լոնդոնցիները Ջեք Սթիվենսի ինքնագոլի շնորհիվ հաղթում էին, սակայն «սրբերը» Շեյն Լոնգի և Դանի Ինգսի գոլերի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ։ Հանդիպման 78-րդ րոպեին Լուկաս Մոուրան հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին Հին Մին Սոնը հստակ իրացնելով տասնեկ մետրանոց հարվածը, «շնաձկներին» դուրս բերեց մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ։
Այսպիսով, «Տոտենհեմը» դարձավ 1/8 եզրափակչի վերջին մասնակիցը։ 1/8 եզրափակչում կտեսնենք հետևյալ դիմակայությունները․
«Շեֆիլդ Ուենսդեյ» – «Մանչեսթեր Սիթի»
«Ռեդինգ» – «Շեֆիլդ Յունայթեդ»
«Չելսի» – «Լիվերպուլ»
«Վեսթ Բրոմվիչ» – «Նյուքասլ»
«Լեսթեր» – «Բիրմինգհեմ»
«Դերբի Քաունթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Տոտենհեմ» – «Նորվիչ»
«Պորթսմութ» – «Արսենալ»
# FA-Cup, Արսենալ, Դերբի Քաունթի, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Շեֆիլդ Յունայթեդ, Շեֆիլդ Ուենսդեյ, Չելսի, Սաութհեմփթոն, Տոտենհեմ