Էմերին խոսել է Մխիթարյանի հնարավոր վերադարձի մասին
«Արսենալը» շարունակում է նախապատրաստվել ԱՊԼ-ի առաջիկա տուրի՝ «Հադերսֆիլդի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով տևական ժամանակ է բացակայում է: Հայ ֆուտբոլիստը 45 րոպե անցկացրել էր լոնդոնյան թիմի մինչև 23 տարեկանների թիմի կազմում:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Մխիթարյանի մասին,
«Նախորդ շաբաթ կարծում էինք, որ 6 շաբաթ բացակայելուց հետո Մխիթարյանը կկարողանա մասնակցել «Սիթիի» հետ հանդիպմանը: Բայց այս շաբաթ հաշվի առնելով այն, որ խաղացել է մինչև 23 տարեկանների թիմում և մարզվել ընդհանուր խմբում, առաջին անգամ մտածում եմ, որ կկարողանա մասնակցել հանդիպմանը»,- մասնագետի խոսքն է մեջբերել talkSport-ը:
«Հադերսֆիլդ»-«Արսենալ» հանդիպումը կայանալու է փետրվարի 9-ին: