Եվրոպա լիգա. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը
Նյոնում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը.
Կիսաեզրափակչի ուղեգրերի համար միմյանց հետ մրցելու են հետևյալ զույգերը.
«Նապոլի» – «Արսենալ»
«Վիլյառեալ» – «Վալենսիա»
«Բենֆիկա» – «Այնտրախտ» Ֆ.
«Սլավիա» Պ. – «Չելսի»
Քառորդ եզրափակչի հանդիպումները կայանալու են ապրիլի 11-ին և 18-ին:
Կիսաեզրափակչում ձևաչափը հետևյալն է.
«Նապոլի»/«Արսենալ» – «Վիլյառեալ»/«Վալենսիա»
«Բենֆիկա»/«Այնտրախտ» – «Սլավիա» Պ./«Չելսի»