Ազարը լուսանկար է հրապարակել նախկին ball-boy-ի հետ, ում ոտքով հարվածել է 2013 թ. 📸 🎥
«Չելսիի» և «Ռեալ Մադրիդի» նախկին հարձակվող Էդեն Ազարը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նախկին ball-boy-ի հետ, ում ոտքով հարվածել է 2013 թ. հունվարին։
«Կարիերան ավարտելու առավելությունը` հին ընկերների հետ հանդիպելու հնարավորություն ունենալ։ Դու երկար ճանապարհ ես անցել, իմ ընկեր»,- գրել է Ազարը։
Վերոնշյալ դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունվարի 23-ին Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի «Սուոնսի» – «Չելսի» դիմակայության պատասխան հանդիպման (0:0) ժամանակ, երբ տանտերերի 17-ամյա ball-boy Չարլի Մորգանը չի շտապել գնդակը փոխանցել Ազարին, ինչից հետո վերջինս ոտքով հարվածել է նրան և պատժվել կարմիր քարտով։
Նշենք, որ Մորգանը ալկոհոլային խմիչքների «Au Vodka» ապրանքանիշի հիմնադիրներից է։
2022 թ. Sunday Times-ի կողմից նա ներառվել է ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Մորգանի եկամուտն այժմ գնահատվում է 40 մլն ֆունտ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Էդեն-Ազար, Չարլի Մորգան, Չելսի, Ռեալ Մադրիդ, Սուոնսի