Լայպցիգը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ունիոնի դեմ խաղում` դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ🎥

Լայպցիգը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ունիոնի դեմ խաղում` դուրս գալով Գերմանիայի գավաթի եզրափակիչ🎥

21/04/2022 - 01:11

Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Ունիոն Բեռլինի» դեմ։

Առաջին խաղակեսն անցավ տանտերերի տարածքային առավելության պայմաններում, սակայն Բեռլինից ժամանած հյուրերն իրենց առաջին իսկ վտանգավոր գրոհը վերածեցին դարպասի գրավման. 25-րդ րոպեին աչքի ընկավ Շերալդո Բեկերը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում «ցլերը» կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև դրամատիկ հաղթանակ կորզեցին։

Նախ 61-րդ րոպեին Անդրե Սիլվան դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, ապա 90+3-րդ րոպեին Էմիլ Ֆորսբերգը խփեց իր թիմի հաղթական գնդակը։

Այսպիսով, «Լայպցիգը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ունիոնի» նկատմամբ ու դուրս եկավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմը մայիսի 21-ին` Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կմրցի «Ֆրայբուրգի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023