Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում «Լիոնը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Լիլին»։ Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հաղթական գոլը 13-րդ րոպեին խփել է «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Տայլեր Մորթոնը։ «Լիոնը» վաստակել է 15 միավոր ու լրացուցիչ ցուցանիշներով երկրորդ տեղում է` հավասարվելով առաջատար ՊՍԺ-ին։ «Լիլը» 10 միավորով 6-րդն է։ «Լիոնը» նոր մրցաշրջանում բոլոր մրցաշարերում իր բոլոր 6 հաղթանակները […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Օսերին»։ Գործող չեմպիոնից մեկական գոլ են խփել Իլյա Զաբառնին ու Լուկաս Բերալդոն։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 15 միավորով բարձրացել է առաջին տեղ, «Օսերը» 6 միավորով 13-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրում «Մոնակոն» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է «Լորյանին»։ Մոնեգասկյան ակումբի միակ գնդակը 90+7-ին 11-մետրանոցից խփել է Անսու Ֆաթին։ 22-ամյա վինգերը նոր ակումբում գոլ է խփել երրորդ խաղում անընդմեջ։ Նա ամռանն է «Բարսելոնայի» վարձավճարով տեղափոխվել «Մոնակո»։ Երիտասարդ ֆուտբոլիստը նախորդ խաղերում էլ գրավել էր «Բրյուգեի» ու «Մեցի» դարպասը։ Նոր ակումբում նա 3 խաղում […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի առաջին խաղում «Մարսելը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ստրասբուրգի» նկատմամբ։ Տանտերերից Գեմիսոնգի Ուատարան 49-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ պրովանսյան ակումբից պատասխան գոլը 78-րդ րոպեին խփել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ «Մարսելի» հաղթական գոլը 90+1-ին խփել է պանամացի պաշտպան Մայքլ Մուրիլիոն։ Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 12 միավոր է […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն նշել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալուց հետո իրեն առաջինը շնորհավորել է Լիոնել Մեսին. «Առաջինը Մեսին է շնորհավարել։ Նա անմիջապես տեքստային հաղորդագրություն ուղարկեց, այնուհետև Չավին ու Լուիս Սուարեսը։ Նրանք շատ ուրախ էին ինձ համար։ ՊՍԺ-ի ֆուտբոլիստները տեսազանգով չեն շնորհավորել, բայց Հակիմին, Լուիս Էնրիկեն ու Լուիշ Կամպուշն առաջին շնորհավորողների թվում էին»,- ասել […]
Ավելին
Հարի Քեյնը «Վերդերի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում դուբլ գրանցեց և գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ու Էրլինգ Հոլանդի համատեղ ռեկորդը։ Անգլիացի հարձակվողը դարձավ թոփ-5 առաջնություններում մեկ ակումբի կազմում ամենաարագը 100 գոլ խփած ֆուտբոլիստը։ 32-ամյա Քեյնը «Բավարիայում» 100 գոլի սահմանը հատեց 104-րդ խաղում։ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում»100-րդ գոլը խփել էր 105-րդ խաղում։ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» նույն ցուցանիշն էր […]
Ավելին
France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։ Մրցանակի դափնեկիր, ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն երկրորդ տեղը զբաղեցրած Լամին Յամալից («Բարսելոնա») 321 միավորի առավելություն է ունեցել։ Երրորդ տեղը զբաղեցրած ՊՍԺ-ի և Պարտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիտինիան ստացել է 703 միավոր։ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ», Եգիպտոս) հավաքել է 657, իսկ «Բարսելոնայի» և Բրազիլիայի […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը ներկայացրել է իր վարկածով «Ոսկե գնդակի»` ներկա դրությամբ 2026թ. գլխավոր ֆավորիտներին Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին կարիերայում առաջին անգամ անհատական ամենահեղինակավոր մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՖԻՖԱ-ն մտադիր է 2030 թվականից աշխարհի առաջնության մասնակիցների քանակը հասցնել 64-ի, գրում է ESPN-ը։ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն նման առաջարկ ստացել է Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Իտալացի ֆունկցիոները Նյու Յորքում այդ հարցն արդեն քննարկել է ԿՈՆՄԵԲՈԼ-ի ղեկավար Ալեխանդրո Դոմինգեսի հետ, իսկ վերջերս Մարոկկո կատարած այցի ժամանակ` նաև ասիական երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ։ Եթե որոշումը հավանության արժանանա […]
Ավելին
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն «Ոսկե գնդակիր» դափնեկիր դառնալուց հետո կրկնել է մի շարք լեգենդար ֆուտբոլիստների ցուցանիշը։ 27-ամյա ֆրանսիացին դարձել է պատմության մեջ միայն 10-րդ ֆուտբոլիստը, որը հաղթել Չեմպիանների լիգան, դարձել աշխարհի չեմպիոն ու արժանացել «Ոսկե գնդակին»։ Դեմբելեն 2018թ. Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Չեմպիոնների լիգան ՊՍԺ-ի կազմում հաղթել է 2025 թվականին։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025