Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման շրջանակում «Ալաշկերտը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի Մալթան ներկայացնող «Համրուն Սպարտանսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, սակայն գործարքի իրականացումը ձգձգվում է։ Դեռևս օրեր առաջ հայտնի դարձավ, որ մանկունյական ակումբը հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում շատ մոտ է «բլաուգրանայի» հետ վերջնական համաձայնության հասնելուն։ Սպասվում է, որ «կարմիր սատանաները» գործարքի դիմաց կվճարեն 65+20 մլն եվրո։ Այդուհանդերձ, The Telegraph-ին հաջողվել է պարզել, թե […]
Ավելին
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության որակավորման առաջին փուլը։ Հուլիսի 5-6-ին կայացան դիմակայությունների առաջին հանդիպումները, որոնց շրջանակներում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Փյունիկ» (Հայաստան) 0:0 «Կլուժ» (Ռումինիա) «Մալմյո» (Շվեդիա) 3:2 «Վիկինգուր» (Իսլանդիա) «Լյուդոգորեց» (Բուլղարիա) 2:0 «Սուտեսկա» (Չեռնոգորիա) «Լեխ» (Լեհաստան) 1:0 «Քարաբախ» (Ադրբեջան) «Նյու Սեյնթս» (Ուելս) 1:0 «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) «Բալկանի» (Կոսովո) 1:1 «Ժալգիրիս» (Լիտվա) «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում «ազնվականները» «Սիթիի» հետ հասել են համաձայնության։ Հաղորդվում է, որ կողմերը շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն, սակայն նրանք դեռևս պետք է քննարկեն մի շարք կարևոր դետալներ։ Սպասվում է, որ «կապույտները» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարեն […]
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, հնարավոր է, կարիերան շարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «բյանկոներիները» բավական լրջորեն հետաքրքրված են իտալացի կիսապաշտպանի ծառայություններով ու նրա տրանսֆերի հարցում բանակցություններ են վարում հռոմեական ակումբի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` թուրինյան ակումբն արդեն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 23-ամյա ֆուտբոլիստի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 4 մլն […]
Ավելին
Հեղինակավոր Marca պարբերականին հաջողվել է մի շարք ֆինանսական մանրամասներ պարզել «Բարսելոնայի» ու ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի միջև գործող պայմանագրից։ Հայտնի է, ոը հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», որը գործարքի հարցում ակտիվ բանակցություններ է վարում կատալոնական ակումբի հետ։ Կան հավաստի տեղեկություններ, որ 25-ամյա ֆուտբլիստի վաճառքի հացրում «բլաուգրանան» ու «կարմիր սատանաները» շատ մոտ […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բոկա Խունիորսը» 11-մետրանոցներով պարտվեց «Կորինտիանսին»` լքելով պայքարը։ Հանդիպման հակահերոս դարձավ «Բոկայի» հարձակվող Դարիո Բենեդետոն, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից։ 32-ամյա ֆուտբոլիստը վրիպեց նախ հանդիպման հիմնական ժամանակում, ապա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ։ Նրա առաջին հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ երկրորդ հարվածն անչափ անհաջող ստացվեց, ինչից հետո գնդակը բարձր […]
Ավելին
Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բոկա Խունիորսը»` Բուենոս Այրեսի «Բոմբոներա» մարզադաշտում, մրցեց բրազիլական «Կորինտիանսի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա ողջ ընթացքում «Բոկան» ուներ պարզապես տոտալ առավելություն և կարող էր հաղթել մի քանի գնդակի տարբերությամբ, սակայն հյուրերը պաշտպանվեցին անձնուրաց ու կարողացան մինչև […]
Ավելին
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Անխել դի Մարիան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբը Դի Մարիայի գործակալ Ժորժե Մենդեշի հետ տևական ժամանակ բանակցություններ վարելուց հետո վերջապես հասել է համաձայնության։ 34-ամյա ֆուտբոլիստը «բյանկոներիների» հետ կնքելու է 1 տարվա պայմանագիր։ Հաղորդվում է, որ արգենտինացի վինգերն առաջարկներ է ունեցել նաև «Բարսելոնայից» ու անգլիական Պրեմիեր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը Ժոան Գամպերի գավաթի հանդիպման շրջանակում կմրցի մեքսիկական «Պումասի» դեմ։ Հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում։ Հիշեցնենք` նախապես որոշված էր, որ «բլաուգրանան» այդ հանդիպումն անցկացնելու է «Ռոմայի» դեմ, սակայն հռոմեական ակումբը հրաժարվեց մասնակցությունից` «Բարսելոնայի» համար ստեղծելով լուրջ խնդիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոան Գամպերի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023