Բրազիլական Ա սերիայի 34-րդ տուրում առաջնության առաջատար «Պալմեյրասը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Ատլետիկո Պարանաենսեի» նկատմամբ։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև պատանի հարձակվող Էնդրիկը, ով փոխարինման դուրս եկավ 46-րդ րոպեին, իսկ 71-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։ Ինչպես հայտնում է «Պալմեյրասի» մամուլի ծառայությունը, Էնդրիկը գոլը խփել է 16 տարեկան 3 ամսական […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում ՊՍԺ-ն H խմբի շրջանակում Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Մաքքաբի Հայֆայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 7:2 հաշվով։ Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Լեո Մեսսին ու Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Նեյմարն ու Կարլոս Սոլերը, իսկ հյուրերի պաշտպան Շոն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Միլանը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեցին «Դինամո Զագրեբի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «ռոսոներիները» հիանալի հանդիպում անցկացրին ու 4:0 հաշվով ջախջախեցին խորվաթական ակումբին։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մատեո Գաբիան, Ռաֆայել Լեաուն և Օլիվիե Ժիրուն, իսկ «Դինամոյի» կիսապաշտպան Ռոբերտ Լյուբիչիչը գրավեց սեփական դարպասը։ Այս խմբում կայացել է ևս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Հանդիպման մեկնարկում «ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմի կազմից 13-րդ ու 18-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Յոշկո Գվարդիոլն ու Քրիստոֆեր Նկունկուն։ Նախքան ընդմիջում Կառլո Անչելոտիի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հիասքանչ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց պորտուգալական ակումբի հաղթանակով` 4:3 հաշվով։ Հանդիպման ընթացքում «արծիվները» հաղթում էին 4:1 հաշվով, սակայն «ծեր սինյորային» հաջողվեց վերադառնալ խաղ ու հետ բերել երկու գնդակ։ Այդուհանդերձ, թուրինյան ակումբին ավելին անել չհաջողվեց։ Ռոջեր Շմիտդի թիմի կազմից դուբլի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Չելսին» E խմբի շրջանակում «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Զալցբուրգի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` «ազնվականները» հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբի կազմից աչքի ընկան Մատեո Կովաչիչն ու Կայ Հավերցը, իսկ «ցլերի» գոլը խփեց Ջունիոր Ադամուն։ Նշենք, որ «Չելսին» Գրեհեմ Փոթերի` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո չի կրել որևէ […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտարարել է, որ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է միջազգային կարիերան և այլևս հանդես չի գա Խորվաթիայի հավաքականի կազմում. «Ես հասկանում եմ, որ արդեն հասել եմ որոշակի տարիքի։ Սա կլինի իմ վերջին մրցաշարը Խորվաթիայի հավաքականի կազմում»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբեջում է ESPN-ը։ Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի մարզաշապիկն առաջին անգամ կրել […]
Ավելին
«Տոտենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, հարավկորեացի վինգերին իր շարքերում ցանկանում է տեսնել «Ռեալ Մադրիդը»։ Հաղորդվում է, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով լրջորեն հետևում է նրա խաղին։ Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում նույնպես սկսել է մտածել […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակնարկել է, որ շուտով վերադառնալու է մարզչական աշխատանքի։ – Կարոտո՞ւմ եմ մարզչական հանդերձանքը։ Ո՛չ, քիչ է մնացել սպասել։ – Ե՞րբ Ձեզ կրկին կտեսնենք մարզչական աթոռին։ – Ես շուտով կվերադառնամ։ Մի փոքր էլ սպասեք։ Շատ շուտով։ Ես շատ մոտ եմ` կրկին մարզչական աշխատանքի անցնելուն։ Ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է […]
Ավելին
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը CMTV-ի ուղիղ եթերի ժամանակ հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։ Հրավիրվել են հետևյալ 55 ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Պատրիսիու («Ռոմա»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Սիլվա («Բետիս») Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմպտոն»), Սեդրիկ Սոարեշ («Արսենալ»), […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023