«Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կիսապաշտպանության ամրապնդման հիմնական թեկնածուներից մեկն է։ Նշվում է, որ Ռոմեուի և «Ժիրոնայի» միջև գործող պայամանագրում առկա է հրաժարագնի կետ, որը 10 մլն եվրո։ Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են գործարքում ներառել երիտասարդ ֆուտբոլիստիներին` Նիկո Գոնսալեսին, Պաբլո Տորեին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ն, անգլիացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է եղել դառնալ «Բարսելոնայի» համասեփականատեր։ Այդ մասին հայտնի է դարձել Ineos քիմիական ընկերության սեփականատիրոջ մասին պատմող գրքից, ում պատկանում է նաև Լիգա 1-ում հանդես եկող «Նիցցան»։ 70-ամյա գործարարը «բլաուգրանայի» հետ քննարկել է ակումբի բաժնետոմսերի 50%-ի գնումը։ Բանակցությունների հստակ ժամկետը հայտնի չէ, բայց նշվում է, որ […]
Ավելին
Իսլանդիայի Կոուպավոգյուր քաղաքում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման նախնական փուլը։ Որակավորման նախնական փուլին մասնակցում էին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճած ամենացածր վարկանիշ ունեցող չորս ակումբները` «Բրեյդաբլիկը» (Իսլանդիա), «Բուդուչնոսծը» (Չեռնոգորիա), «Ատլետիկ Էսկալդեսը» (Անդորրա) և «Տրե Պենեն» (Սան Մարինո)։ Փոքրիկ մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում «Բուդուչնոսծը» 3:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Էսկալդեսին», իսկ «Բրեյդաբլիկը» 7:1 հաշվով ջախջախեց «Տրե Պենեին»։ Եզրափակիչում […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլային կարիերան կշարունակի «Լիվերպուլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ Մերսիսայդյան ակումբն ակտիվացրել է հունգարացի ֆուտբոլիստի գործող պայմանագրով առկա հրաժարագնի կետը, որը 70 մլն եվրո է։ Նշենք, որ 22-ամյա կիսապաշտպանի հրաժարագնի կետն ուժի մեջ էր մինչև սույն թվականի հուլիսի 30-ն, այդ պատճառով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը խզել է կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտիի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում էր 2026 թ. հունիսի 30-ին։ Ֆրանսիացի պաշտպանը «բլաուգրանայի» կազմում հանդես էր գալիս 2016 թ. հուլիսից` անցկացրած 133 խաղում դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2022/23 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է իտալական Ա […]
Ավելին
Իրանում կանայք այսուհետ կկարողանան մարզադաշտերում ներկա լինել ֆուտբոլային հանդիպումներին։ Այդ մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։ Որոշումը հաստատվել է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ «Այսուհետ կանայք կկարողանան ներկա գտնվել ֆուտբոլային հանդիպումներին։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է այս հարցը։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կորոշի, թե ինչպես իրականացնել այդ գործընթացը։ Ներքին […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբիո Կարվալիուին։ Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ վարձակալական պայմանագիրը չի ներառում գնման իրավունք։ Հավելենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» շարքերը համալրել է 2022 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 21 հանդիպում` դառնալով 3 գոլի […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության լավագույն 10 գոլերը։ Քվեարկության արդյունքում մրցաշարի լավագույն գոլ է ճանաչվել ՊՍԺ-ի արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսիի` «Բենֆիկայի» դեմ խաղում (1:1) խփած գնդակը։ Նշենք, որ լավագույն տասնյակում տեղ են գտել նաև համապատասխանաբար Վինիսիուսի, Էրլինգ Հոլանդի, Դարվին Նունյեսի, Ալեքս Գրիմալդոյի, Ռոդրիի, Կևին դե Բրույնեի, Կարիմ Ադեյեմիի և Կիլիան Մբապեի խփած […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ու նրա որդին` Ջոն Վալովիչ-Գալտիեն, հունիսի 30-ին, ռասայական կամ կրոնական հողի վրա խտրականության կասկածանքով, բերման են ենթարկվել ոստիկանության կողմից։ Աղբյուրի փոխանցմամբ` Գալտիեները ոստիկանական բաժանմունքում հենց այդ կասկածանքով էլ ցուցմունք են տվել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քրիստոֆ Գալտիեն «Նիցցայում» աշխատելու տարիներին ակումբի սպորտային տնօրեն […]
Ավելին
ՊՍԺ-ն շուտով նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Լուիս Էնրիկեն։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, որ իսպանացի մասնագետի նշանակման մասին կհայտարարվի միայն «Պարի Սեն-Ժերմենի» ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի հետ գործող պայմանագրի խզման հարցը լուծելուց հետո։ […]
Ավելին
1 703 704 705 706 707 2,223

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025