Բրայթոնը փայլում է` ջախջախելով Վուլվզին🎥

Բրայթոնը փայլում է` ջախջախելով Վուլվզին🎥

19/08/2023 - 21:15

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Բրայթոնը» հյուրընկալվելիս մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։

«Ճայերը» փայլուն հանդիպում անցկացրին` «գայլերին» ջախջախելով 4:1 հաշվով։

Ռոբերտո Դե Ձերբիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սոլի Մարշը, մեկական գոլ էլ խփեցին Կաորու Միտոման ու Պերվիս Էստուպինիանը։

«Վուլվզի» միակ գոլը խփեց Հվան Խի Չըանը։

Այս հաղթանակից հետո «Բրայթոնը» վաստակեց 6 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վուլվերհեմպտոնը» պարտվել է մեկնարկային երկու խաղում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023