Մադրիդի «Ատլետիկոն» ձեռք կբերի «Բետիսի» կիսապաշտպան Ջոնի Կարդոզոյին, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոխիբլանկոսը» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական ամբողջական համաձայնություն ունի անդալուզյան ակումբի հետ և տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրոյից ավելի։ Ամերիկացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի հետ պայմանագիր կստորագրի, որն ուժի մեջ կլինի 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կարդոզոն «Բետիսում» հանդես էր գալիս 2024 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Նոայի» մրցակիցը` «Բուդուչնոստը» գլխավոր մարզիչ Իվան Բրնովիչին ազատել է աշխատանքից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այժմ ակումը Սլովենիայում մարզական հավաք է անցկացնում։ Հավաքի ժամանակ «Բուդուչնոստի» խաղը կղեկավարի Բրնովիչի օգնական Սրջան Նիկիչը։ Ըստ նախնական տեղեկությունների` Բրնովիչն անցնող ամիսներին լարված հարաբերություններ է ունեցել իր օգնականների ու ակումբի երկրպագուների հետ։ Ակումբը գլխավոր մարզչի […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին` երրորդ տուրում «Չելսին» Ֆիլադելֆիայում մրցել է Թունիսը ներկայացնող «Էսպերանսի» դեմ։ Լոնդոնյան գրանդը շանս չի տվել մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։ «Թոշակառումներից» դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Թոսին Ադարաբիոյոն, Լիեմ Դելափն ու Թայրիք Ջորջը։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 6 միավորով D խմբում երկրորդ տեղն է զբաղեցրել և դուրս եկել 1/8 […]
Ավելին
«Բարսելոնան» 2025/26 մրցաշրջանի տնային հանդիպումները կանցկացնի «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ «Բլաուգրանան» ստադիոն վերադարձից հետո առաջին հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին Ժոան Գամպերի գավաթի խաղում։ ESPN-ի տեղեկություններով` մրցաշրջանի ընթացքում «Կամպ Նոուի» վերանորոգման աշխատանքները կշարունակվեն վերին յարուսներում։ Սպասվում է, որ «Բարսելոնան» Լա լիգայի նոր մրցաշրջանը կսկսի երեք արտագնա խաղով, ինչից հետո «Կամպ Նոուն» […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում «Բավարիան» Շարլոթում մրցեց «Բենֆիկայի» դեմ։ Կարելի է ասել` անսպասելի արդյունք գրանցվեց. «Բավարիան» 0:1 հաշվով պարտվեց պորտուգալական ակումբին։ Բրունու Լաժեի գլխավորած թիմին 13-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անդրեաս Շելդերուպը։ «Բենֆիկան» հաղթանակի շնորհիվ 7 միագորով խմբում գրավեց առաջին տեղը, իսկ «Բավարիան» 6 միավորով նահանջեց երկրորդ տեղ։ Երկու ակումբներն էլ 1/8 […]
Ավելին
Աշխարհի ակումբային առաջնության C խմբի վերջին` երրորդ տուրում նորզելանդական «Օքլենդ Սիթին» մրցեց «Բոկա Խունիորսի» հետ։ Հանդիպումը սենսացիոն արդյունք ունեցավ, քանի որ կիսասիրողական մակարդակ ունեցող «Օքլենդը» կարողացավ ոչ-ոքի գրանցել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ «Բոկան» 26-րդ րոպեին մրցակցի դարպասապավ Նաթան Գերոուի ինքնագոլից հետո առաջ անցավ հաշվի մեջ, սակայն նորզելանդացիները 52-րդ րոպեին Քրիստիան Գրեյի ջանքերով հավասարեցրին հաշիվը։ Հանդիպման […]
Ավելին
Անվանի կիսապաշտպան Պոլ Պոգբան կվերադառնա մեծ ֆուտբոլ ու կտեղափոխվի «Մոնակո», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ֆրանսիայի Լիգա 1-ում հանդես եկող ակումբը պայմանագիր կստորագրի 32-ամյա ֆուտբոլիստի հետ, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Այժմ կողմերի փաստաբաններն ստուգում են պայմանագրի բոլոր կետերը, ինչից հետո Պոգբան առաջիկա ժամերին կմեկնի Մոնակո և բուժզննում կանցնի նոր ակումբի […]
Ավելին
«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարիերան կշարունակի «Մոնակոյում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մոնեգասկյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի գնման իրավունքով կվարաձակալի։ Ֆաթին հունիսի 25-ին կմեկնի Մոնակո և մոտ օրերս բուժզննում կանցնի նոր ակումբի համար։ «Բարսելոնայից» հեռանալուց առաջ երիտասարդ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ներկայիս համաձայնագիրն ուժի մեջ է 2027 թ. հունիսի 30-ը։ Անսու Ֆաթին կատալոնական ակումբում […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն իր նոր ակումբում` Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայում» առաջին գոլն է խփել։ 26-ամյա ֆուտբոլիստը Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դեմ ընկերական խաղն սկսել է մեկնարկային րոպեներից և աչքի ընկավ 23-րդ րոպեին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
«Լայպցիգի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Օլե Վերները, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ 37-ամյա մասնագետը 2021-2025 թթ. մարզել է «Վերդերը»։ Բրեմենը ներկայացնող ակումբը նրա գլխավորությամբ 128 խաղում 52 հաղթանակ է տարել, գրանցել 28 ոչ-ոքի, կրել 48 պարտություն։ Նախկինում նա գլխավորել է «Հոլշտայն Քիլը»։ Հ․Գ․ […]
Ավելին
1 4 5 6 7 8 2,071

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023