«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը որոշել է այլևս շատ ժամանակ չվատնել սոցցանցերում ու հիմնականում նվիրվել ֆուտբոլին, հաստատում է Marca-ն։ 18-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջից հեռացրել է ոչ ֆուտբոլային բոլոր հրապարակումները։ Յամալի օգտահաշվում այժմ միայն 5 հրապարակում է առկա, որոնց 4-ը գովազդային բնույթի են, մեկը` ֆուտբոլային։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ազգային հավաքականի խաղացողը հատուկ […]
Ավելին
«Չելսիի», «Միլանի» ու Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկո վան Գինկելը տեսաուղերձով հայտնել է կարիերան ավարտելու մասին։ 33-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը «Չելսիին» պատկանել է 2013-2021 թվականներին, բայց նա լոնդոնյան ակումբի հիմնական թիմում անցկացրել է ընդամենը 4 խաղ։ Նա ևս 10 հանդիպման մասնակցել է «ազնվականների» Մ23 թիմում։ Կիսապաշտպանը 2014/15 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել «Միլանում»` գրանցելով […]
Ավելին
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Բարակաս Սենթրալը» սեփական դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է «Տեմպերլեյին»։ Տանտերերը հանդիպման հիմնական ժամանակում պարտվում էին 0:2 հաշվով, բայց Ֆակունդո Բրուերայի դուբլի շնորհիվ կարողացել են փրկել հանդիպումը։ «Բարակաս Սենթրալից» 64-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ 29-ամյա հարձակվողը նույնպես դիպուկ է իրացրել իր […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ատալանտան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Յուվենտուսին»։ Բերգամոն ներկայացնող ակումբից մեկական գոլ են խփել Ջանլուկա Սկամական, Կամալդին Սուլեմանան ու Մարիո Պաշալիչը։ Այսպիսով,Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը մրցաշարի կիսաեզրափակիչում է, որտեղ կմրցի «Բոլոնիա» – «Լացիո» դիմակայության հաղթողի դեմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 5:0 հաշվով ջախջախել է «Բետիսին»։ «Լոս կոլչոներոսից» նորամուտի խաղում գոլ և ասիստ է գրանցել Ադեմոլա Լուքմանը։ Նիգերիացի հարձակվողն օրեր առաջ է «Ատալանտայից» 35 միլիոն եվրոյով տեղափոխվել իսպանական գրանդ։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից մեկական անգամ աչքի են ընկել նաև Դավիդ Հանցկոն, Ջուլիանո Սիմեոնեն, Անտուան Գրիզմանն ու Տիագո Ալմադան։ […]
Ավելին
Ֆրանսիական հեղինակավոր Canal+ հեռուատաալիքը ներկայացրել է իր վարկածով 21-րդ դարի լավագույն հարձակվողներին։ Ցանկը կազմվել է լրագրողների և նախկին ֆուտբոլիստների շրջանում անցկացված հարցման հիման վրա։ 21-րդ դարի լավագույն հարձակվողները` ըստ Canal+ հեռուստաալիքի Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 21-րդ տուրում «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 6:0 հաշվով ջախջախել է «Ալ Ախդուդին»։ Հյուրերից փայլել է թիմի նորեկ Կարիմ Բենզեման` գրանցելով հեթ-տրիկ և ասիստ։ «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիրը նորամուտն էր նշում նոր թիմում։ Լեգենդար հարձակվողն օրեր առաջ է սաուդյան մեկ այլ ակուկբից` «Ալ Իթիհադից» 25 միլիոն եվրոյով տեղափոխվել «Ալ Հիլալ»։ Սիմոնե Ինձագիի […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ռեալ Սոսիեդադը» մրցակի դաշտում 3:2 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ալավեսի» նկատմամբ։ Հյուրերը մինչև 76-րդ րոպեն պարտվում էին 1:2 հաշվով, բայց կարողացել են comeback անել։ Նախ` 76-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Գոնսալո Գեդեշը, ապա` 80-ին Պելեգրինո Մատարացոյի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է Օրի Օսկարսոնը։ «Ռեալ Սոսիեդադից» առաջին կեսում աչքի […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ է գրանցել Օմար Մարմուշը, աչքի է ընկել նաև Տիջանի Ռեյնդերսը։ «Նյուքասլի» գոլը խփել է Էնթոնի Էլանգան։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 2:0 հաշվով։ Այսպիսով, մանկունիական գրանդը 4 տարի անց դուրս է եկել […]
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Շտուտգարտը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել է «Հոլշտայն Քիլին»։ «Շվաբներից» մեկական գոլ են խփել Դենիս Ունդավը, Քրիս Ֆյուրիխն ու Ատական Կարազորը։ Այսպիսով, Գերմանիայի գործող գավաթակիրը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Հանդիպման գոլերը` այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
1 2 3 4 5 6 2,240

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026