«Բավարիան» ձեռք է բերել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նոր ակումբում Դիասը հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը «ռեկորդ մայսթերը» գնել է 70 միլիոն եվրոյով։ Գործարքը դարձել է «Բավարիայի» պատմության մեջ երրորդ […]
Ավելին
«Բարսելոնան» տնային «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնի շահագործման հանձնման գործընթացքում խնդիրների առաջ է կանգնել, գրում է Sport-ը։ «Բլաուգրանան» մարզադաշտի շահագործման թույլտվությունը դեռ չի կարողանում ստանալ տեղի իշխանություններից։ Եթե այդպես էլ հնարավոր չլինի ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը, կատալոնական ակումբը 2025/26 մրցաշրջանում տնային առաջին խաղերը, հնարավոր է, անցկացնի Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում, որը տեղավորում է ընդամենը 6 հազար հանդիսական։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» կմրցի ղազախական «Կայրաթի» դեմ։ Դիմակայության առաջին խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալմաթիում, իսկ պատասխան հանդիպումը` օգոստոսի 12-ին Բրատիսլավայում։ Առաջին խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին, իսկ երկրորդ խաղը` 22:15-ին։ «Սլովանի» կազմում խաղացող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ղազախական «Կայսարում» ու «Աստանայում» հանդես գալու ժամանակ 6 անգամ մրցել է […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում մրցեց «Զրինսկիի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Սլովակիայի չեմպիոնը տանը հաղթել էր 4:0 հաշվով։ Պատասխան խաղում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնը փորձեց comeback անել ու 76-րդ րոպեի դրությամբ Նեմանյա Բիլբիայի և Յակով Պրյանիչի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով, բայց բաց թողեց առավելությունը։ «Սլովանի» […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» «Բարնլիից» վերադարձրեց իր սան, դարպասապահ Ջեյմս Թրաֆորդին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ «Քաղաքաբնակները» 22-ամյա ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են ստորագրել, իսկ նրա տեղափոխության համար վճարել 31 միլիոն եվրո։ Անգլիացի դարպասապահը «Սիթիում» հանդես կգա «1» համարով։ Այդ խաղահամարով ակումբում վերջին անգամ Կլաուդիո Բռավոն է հանդես եկել 2019/20 մրցաշրջանում։ Թրաֆորդը «Մանչեսթեր Սիթիի» համակարգում […]
Ավելին
«Բավարիայի» լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում և կտեղափոխվի «Վանկուվեր», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 35-ամյա ֆուտբոլիստը մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր կստորագրի կանադական ակումբի հետ։ Գերմանացին «Վանկուվերին» կմիանա օգոստոսին։ Մյուլերը «Բավարիայի» համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից և ակումբում 756 խաղում խփել է 250 գոլ, կատարել 276 ասիստ։ Նա մյունխենյան գրանդի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Նախորդ 8 տարիներին մադրիդյան գրանդում «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը, որը հեռացել է ակումբից։ Նախկինում «աքրայական» ակումբում «10» համարով խաղացել են նաև Խամես Ռոդրիգեսը, Մեզութ Օզիլը, Վեսլի Սնեյդերը, Ռոբինիոն, Կլարենս Զեդորֆը, Լուիշ Ֆիգուն և այլ լեգենդար ֆուտբոլիստներ։ Հիշեցնենք, որ Մբապեն նախորդ ամռանն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Ալմաթիի «Կայրաթը» սեփական դաշտում մրցեց ԿուՊՍ-ի դեմ։ Դիմակայության առաջին խաղում Ֆինլանդիայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով։ Այդուհանդերձ, պատասխան խաղում Ղազախստանի չեմպիոնը comeback արեց և հաղթեց 3:0 հաշվով։ Ռաֆայել Ուրազբախտինի գլխավորած թիմից գոլ խփեց ու ասիստ կատարեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ Պատանի ֆուտբոլիստի տրանսֆերն արդեն գնել է «Չելսին»։ Նա […]
Ավելին
«Կրասնոդարը» մտադիր է նոր պայմանագիր ստորագրել թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հետ, գրում է Metaratings-ը։ «Ցլերը» մտադիր են բարելավված պայմաններով առաջարկ անել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանին։ Կողմերի գործող համաձայնագիրն ավարտվում է 2026 թ. հուլիսի 1-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա կիսապաշտպանը դիտարկում է կարիերան «Սաութհեմթփոնում» շարունակելու տարբերակը։ Անգլիական ակումբը Սպփրցյանի տեղափոխության համար Ռուսաստանի չեմպիոնին առաջարկել […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` սաուդյան ակումբը պարտուգալացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 30 միլիոն եվրո։ Հավելավճարները ներառյալ` գործարքը «Ալ Նասրի» համար կարող է արժենալ մինչև 50 միլիոն եվրո։ Էր Ռիյադը ներկայացնող ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023