Այսօր՝ մայիսի 30-ին, մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջափուլը, որի շրջանակում առաջնության առաջին շրջափուլի արդյունքներով լավագույն 6 տեղերը զբաղեցրած ակումբները կպայքարեն չեմպիոնության համար։ 19-րդ տուրի շրջանակում առաջնության երկու առաջատարներն էլ՝ «Արարատ-Արմենիան» և «Լոռին», միավորներ կորցրին։ Տուրի մեկնարկային խաղում Վանաձորում մրցեցին երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Լոռին» և երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Նոան: Հանդիպումն անցավ բավականին հետաքրքիր պայքարում […]
Ավելին
Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Բավարիան» «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։ Հանսի Ֆլիկի սաները ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին որևէ հնարավորություն չտվեցին։ Հյուրերը միայն 1-2 վտանգավոր պահ ստեղծեցին, որոնք որևէ արդյունք չտվեցին։ Մյունխենյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ […]
Ավելին
Երեկ՝ մայիսի 29-ին, տեղի ունեցավ Ավստրիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Զալցբուրգը» որևէ հնարավորություն չտվեց «Աուստրիա Լյուստենաուին»՝ հաղթելով 5։0 հաշվով։ «Զալցբուրգի» ֆուտբոլիստները պարգևատրության ժամանակ կանգնել էին չորս շարքով, որպեսզի պարտադիր պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Ճիշտ է՝ գավաթը հանձնելուց հետո «Զալցբուրգի» բոլոր ֆուտբոլիստները հերթով գրկեցին գավաթը՝ համբուրելով այն, իսկ ամենավերջում, ըստ ավանդույթի, ունեցան թիմային լուսանկար գավաթի հետ։
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ կմրցի հետնապահների թվում ընթացող «Ֆորտունա Դյուսելդորֆի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։30։ Խաղի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Բարսելոնան» ցանկանում է ամեն կերպ «ազատվել» Ֆիլիպե Կոուտինիոյի ծառայություններից, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացնում է «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի հիմնական նպատակը խաղացողին 80 մլն եվրոյով վաճառելն է, սակայն «կապտանռնագույնների» ղեկավարությունը հասկանում է, որ վաճռաել այդ գումարով դժվար կլինի՝ հաշվի առնելով ստեղծված ֆինանսական ճգնաժամը։ Այդ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է ևս մեկ […]
Ավելին
Ամերիկյան աշխարհահռչակ Forbes պարբերականը ներկայացրել է 2019 թվականի հունիսի 1-ից մինչև սույն թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այդ ընթացքում վաստակել է 105 մլն դոլար, որից 60 մլնը աշխատավարձ և պարգևավճար է, իսկ մյուս 45-ը՝ գովազդային պայմանագրերից է ստացվել։ Պորտուգալացի […]
Ավելին
Եվրոպական ֆուտբոլը կորոնավիրուսի համաճարակի պատճառով մոտ 3 ամիս խոր քնի մեջ էր։ Առաջին եվրոպական առաջնությունը, որը վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան էր։ Բունդեսլիգան վերսկսվեց մայիսի 16-ից, իսկ մյուս առաջնությունները քայլ առ քայլ վերադառնում են։ Արդեն հայտնի են անգլիական Պրեմիեր լիգայի, իտալական Ա սերիայի և իսպանական Լա լիգայի վերսկսման օրերը։ Պրեմիեր լիգան կվերսկսվի հունիսի 17-ին, Ա սերիան՝ հունիսի […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին, ով ընթացիկ մրցաշրձանը վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում, կդառնա փարիզյան ակումբի լիիրավ անդամ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կողմերն արդեն համաձայնության են հասել։ Փարզիյան ակումբը «ներաձուրիներին» կվճարի 50 մլն եվրո, իսկ ևս 7 մլն եվրո միլանյան ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի 27-ամյա հարձակվողը ՊՍԺ-ի հետ կկնքի […]
Ավելին
«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներն ավելին քան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխությանը։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, գերմանացի հարձակվողը ցանկանում է նոր մարտահրավերներ և նպատակ ունի հանդես գալ միայն «Լիվերպուլի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդյան ակումբն ամեն ինչ կանի, որպեսզի առաջիկա օրերին ավարտին հասցնի 24-ամյա հարձակվողի տրանսֆերը։ Նշվում է, որ Վերների հետ բանակցում է անձամբ Յուրգեն […]
Ավելին
Սերբիայում մեծ ֆուտբոլը նույնպես վերադարձել է։ Երեկ՝ մայիսի 29-ին, Սուպերլիգայի շրջանակում վերսկսվել է 27-րդ տուրը։ Առաջնության հետնապահների թվում ընթացող «Ինջիան» մրցել է միջին հորիզոնականներում զբաղեցնող «Սպարտակ Սուբոտիցայի» դեմ։ «Սպարտակը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով կամային հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում խաղի 70-րդ րոպեն հաղթական գնդակը խփել է կիսապաշպան Միլան Մարչիչը, որը բավականին տպավորիչ է ստացվել։ Մարչիչը գտնվելով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023