Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ֆիորենտինան» բանակցություններ է վարում Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը ոչ մի կերպ չկարողացավ համաձայնության հասնել «Վեսթ Հեմի» հարձակվող Ֆելիպե Անդերսոնի տրանսֆերի հարցում, ինչից հետո սլաքներն ուղղել է 29-ամյա ռուս հարձակվողի վրա։ «Match TV»-ի հայազգի լրագրող Նոբել Առուստամյանն էլ իր Telegram-ի ալիքում մանրամասներ […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է իր վարկածով 2020 թ․ խորհրդանշական հավաքականը, որը ձևավորվել է երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում։ Քվեարկությունը տևել է մոտ մեկուկես ամիս։ Հավաքականն ունի հետևյալ տեսքը․ Դարպասապահ – Մանուել Նոյեր («Բավարիա») Պաշտպաններ – Յոզուա Կիմիխ, Ալֆոնսո Դևիս (երկուսն էլ «Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ») Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 2։4 հաշվով զիջել է «Սպեցիային»՝ լքելով պայքարը։ Եթե նույնիսկ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները կարողանային հաղթել և շարունակել պայքարը, միևնույնն է, «Ռոմային» պարտություն էին գրացնելու։ Բանն այն է, որ ինչպես տեղեկացնում է La Gazetta delo Sport-ը, «գայլերին» տեխնիկական պարտություն է սպառնում, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ […]
Ավելին
Անգլիայի նշանակությամբ 4-րդ դիվիզիոնի՝ Երկրորդ Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Չելթենհեմն» ու «Նյուփորթը» չպարզեցին հաղթողին՝ գրանցելով 1։1 հաշիվը։ Հանդիպման 12-րդ րոպեին «Նյուփորթի» ֆուտբոլիստները զարմանահրաշ գոլի հեղինակ դարձան։ Ակումբի դարպասապահ Թոմ Քինգի՝ սեփական դարպասից կատարած հարվածից հետո գնդակը գրեթե անարգել հասավ դեպի մրցակցի տուգանային հրախարակ՝ հայտնվելով դարպասում։ Այդ կերպ բացվեց խաղի հաշիվը։ Հետագայում «Չելթենհեմի» ֆուտբոլիստները 45+3-րդ րոպեին […]
Ավելին
Ինչպես հաղորդում է Eurosport-ը, «Տոտենհեմը» ցանկանում է ձեռք բերել «Սաութհեմպտոնի» լավագույն ռմբարկու Դանի Ինգսի տրանսֆերային իրավունքները։ Հաղորդվում է, որ «շնաձկները» դեռևս նախորդ ամռանն էին ցանկանում իրականացնել 28-ամյա անգլիացու տրանսֆերը, սակայն արդյունքում «Բենֆիկայից» վարձավճարով ձեռք բերեցին Կառլոս Վինիսիուսին։ Այժմ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը քննարկում է Դանի Ինգսին ձեռք բերելու հնարավորությունները։ Ակնկալվում էր, որ հարձակվողը դեկտեմբեր ամսին կերկարաձգի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տորինոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիդե Նիկոլան։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 47-ամյա մասնագետը մինչ այժմ մարզել է «Լումեզաենեն» (2010-2012թթ․), «Լիվոռնոն» (2012-2014թթ․, 2014թ․ ապրիլ-հունիս), «Բարին» (2014թ նոյեմբեր – 2015թ․) «Կրոտոնեն» (2016-2017թթ․) «Ուդինեզեն» (2018-2019թթ․), ինչպես նաև «Ջենոան» (2019թ․ դեկտեմբեր – 2020թ․ օգոստոս)։ […]
Ավելին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Պրեմիեր լիգայի շրջանակում արտագնա խաղում «Լեսթերից» կրած պարտությունից հետո (2:0) խոսել է վերջին շրջանում լոնդոնյան ակումբի անհաջող ելույթների մասին։ «Զբաղեցնելով այս պաշտոնը՝ ես գիտակցում էի աշխատանքի դժվարությունը և արձագանքը վատ արդյունքի դեպքում։ Մենք չէինք կարող նոր տրանսֆերներ մեզ թույլ տալ․ երիտասարդ կազմով էինք խաղում։ Հետո մի պահ միանգամից մի քանի […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» Հռոմում 2։4 հաշվով պարտվեց «Սպեցիային» և լքեց պայքարը։ Հանդիպումը բոլոր առումներով անհաջող դասավորվեց Պաուլու Ֆոնսեկայի սաների համար, որի վառ ապացույցն այն էր, որ «գայլերը» լրացուցիչ ժամանակում մեկ րոպեում երկու անգամ պատժվեցին կարմիր քարտով։ Նախ՝ 91-րդ րոպեին դաշտի կենտրոնում Ջանլուկա Մանչինին կոպիտ խաղի համար երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով և […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Սպեցիայի» դեմ։ Հռոմեական ակումբի համար հանդիպումն անչափ անհաջող մեկնարկեց, քանի որ նախ`6-րդ րոպեին Անդրեյ Գալաբինովն առաջ մղեց«Սպեցիային», ապա՝ 15-րդ րոպեին Ռիկարդո Սապոնարան կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Շոկային մեկնարկից հետո Պաուլու Ֆոնսեկայի սաները քիչ-քիչ ուշքի եկան և նախքան ընդմիջման գնալը մեկ գնդակ հետ բերեցին։ 43-րդ րոպեին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Սևիլիան» արտագնա խաղում 1։2 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ և էականորեն բարելավեց դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Հատկանշական է, որ հանդիպման բոլոր գոլերը խփվեցին առաջին կաղակեսում։ Խաղի հենց մեկնարկին՝ 3-րդ րոպեին, հյուրերն արդեն հաղթում էին 0։1 հաշվով․ Գոլն իր անվան դիմաց գրանցեց Յուսեֆ Էն-նասրին։ 9 րոպե անց տանտերերի կիսապաշտպան Էդգար Մենդեսը վերականգնեց […]
Ավելին
1 1,429 1,430 1,431 1,432 1,433 2,059

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023