Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Սելտայի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին կեսն անցավ «արքայական» ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն իրենց առաջին իսկ լուրջ գոլային գրոհի ընթացքում բացեցին խաղի հաշիվը․ Տոնի Կրոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման։ Նույն պատկերն էր նաև երկրորդ գոլի ժամանակ, որին հեռուստադիտողները երկար չպասեցին․ 30-րդ րոպեին […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» արտագնա խաղում մրցեց «Քյոլնի» դեմ։ Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին հյուրերը և արդեն առաջին իսկ լուրջ գրոհի արդյունքում առաջ անցան հաշվի մեջ։ Հանդիպման 3-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Էրլինգ Հալանդը, իսկ արդյունավետ փոխանցում նա ստացավ Էմրե Ջանից։ Այս գոլից հետո տևական ժամանակ խաղադաշտում հանգիստ պայքար էր ընթանում։ Հանդիպման […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի շրջանակում առաջնության վերջին տարիների չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բավարիան» «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցեց «Շտուտգարտի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ մյուխնենյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն 12-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստներով։ 9-րդ րոպեին «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպան Վատարու Էնդոյի նկատմամբ, ինչից […]
Ավելին
Անգլիայի գավաթի՝ FA Cup-ի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի առաջին դիմակայության շրջանակում «Սաութհեմպտոնը» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմութի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Ռալֆ Հազնհյութլի սաներն ունեին տարածքային և խաղային բավական լուրջ առավելություն և մրցակցի դարպասն ուղարկեցին 3 անպատասխան գնդակ: «Սրբերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Նաթան Ռեդմոնդը, մեկ գնդակ էլ գրանցվեց Մուսա Ջենեպոյի անվան դիմաց։ Հատկանշական է, […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» Վիգոյի «Բալայիդոս» մարզադաշտում կմրցի «Սելտայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։15, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, թարմացրել է իսպանական Լա լիգայի շրջանակում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Ամենաշատ արժեքային աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները․ 1․ Պեդրի («Բարսելոնա») + 20 մլն եվրո = 70 մլն եվրո 2․ Մարկոս Լյորենտե («Ատլետիկո Մադրիդ») + 20 մլն եվրո = 70 մլն եվրո 3. Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա») […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է անցնող տասնամյակի՝ 2011-2020թթ․, լավագույն ակումբների ցանկը։ Վարկանշային աղյուսակը կազմվել է ըստ ակումբների՝ IFFHS-ի կողմից 2011-2020թթ ընթացքում յուրաքանչյուր տարվա համար տրված միավորների։ Այսպիսով, ըստ IFFHS-ի՝ 2011-2020 թթ․ լավագույն ակումբ է ճանաչվել «Բարսելոնան», որը հավաքել է 2877 միավոր, որին հաջորդում են «Ռեալը» (2782 միավոր) և «Բավարիան» (2594,5 միավոր): […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի մեկնարկային խաղում հետնապահների թվում ընթացող «Պարման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Ջենոային»։ Տանտերերի միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց 35-ամյա հարձակվող Գրացիանո Պելեն, ով շրջադարձ հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ` բացելով խաղի հաշիվը։ Հետագայում «Ջենոայի» կազմում փոխարինման դուրս եկավ Ջանլուկա Սկամաչան, ով դարձավ դուբլի հեղինակ և 2:1 հաշվով հաղթանակ պարգևեց […]
Ավելին
L’Equipe պարբերականը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների և մարզիչների անունները և նրանց աշխատավարձերի չափը ամսեկան կտրվածքով։ Այսպիսով, ԱՊԼ-ում աեմենաշատը վարձատրվում է «Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը, որը ամսական վաստակում է 2․5 մլն եվրո։ Ուելսցին «շնաձկների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք ՈւԵՖԱ-ի թվիթերյան էջից, հայտնի են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղերի լավագույն գոլերը։ Այսպիսով՝ լավագույն գոլ է ճանաչվել «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի գնդակը՝ ՊՍԺ-ի դարպասը։(1:1, առաջին խաղում՝ 1։4)։ Երկրորդ հորիզոնականում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի գոլը, որը նա խփեց «Բորուսիա Մյունխենգլադբախի» դարպասը։(2:0)։ Երրորդը Լուիս Մուրիելի («Ատալանտա») գոլն է, որով նա […]
Ավելին
1 1,164 1,165 1,166 1,167 1,168 1,888

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023