Ինչպես գիտեք, «Բարսելոնայի» արդեն նախկին հարձակվող Լեո Մեսսին շատ մոտ է ՊՍԺ տեղափոխությանը։ Հայտնի են դարձել արգենտինացի ֆուտբոլիստի` փարիզյան ակումբի հետ կնքվելիք պայմանագրի ֆինանսական մանրամասները։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Մեսսիի տարեկան աշխատավարձը կազմելու է 40 մլն եվրո։ Նա ևս 30 մլն եվրո էլ ստանալու է ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու և այդ ակումբն ընտրելու համար։ […]
Ավելին
Մեկնարկել է նաև շոտլանդական Պրեմիերշիփի նոր մրցաշրջանը և ընթանում է արդեն 2-րդ տուրը. գործող չեմպիոն «Ռեյնջերսը» հյուրընկալվելիս մրցել է «Դանդի Յունայթեդի» դեմ։ Սթիվեն Ջերարդի սաները, ունենալով տարծքային ու խաղային լուրջ առավելություն, չեն կարողացել հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել։ Դեռ ավելին` «Դանդի Յունայթեդի» ֆուտբոլիստներն երկրորդ խաղակեսում անցկացրած միակ լուրջ գրոհը վերածել են գոլի. 64-րդ րոպեին աչքի […]
Ավելին
Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ի 2021/22 մրցաշրջանը։ 1-ին տուրի շրրանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Տրուայի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 9-րդ րոպեին Վալիդ Էլ Հաջամի գոլի շնորհիվ «Տրուան» բացեց խաղի հաշիվը։ Մաուրիսիո Պոչետինոյի սաների պատասխանը չուշացավ. 19-րդ րոպեին Անդեր Էրերան ոսկերչական փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց թիմի նորեկ Աշրաֆ Հակիմիին, […]
Ավելին
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկությունը։ Մրցաշարի գործող գավաթակիր «Բորուսիա Դորտմունդը» 1/32 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Վեհենի» դեմ։ Դորտմունդյան ակումբը վստահ հաղթանակ տոնեց` 3 անպատասխան գնդակ ուղարկելով կարգով ավելի ցածր ակումբի դարպասը։ Մարկո Ռոզեի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդ, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 26-րդ, 31-րդ ու 51-րդ րոպեներին։ Այսպիսով, […]
Ավելին
Մեկնարկել է ֆրանսիական Լիգա 1-ը։ 1-ին տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցում է առաջնության նորեկ «Տրուայի» դեմ։ Հանդիպման 19-րդ րոպեին Անդեր Էրերայի ոսկերչական փոխանցումից հետո փարիզյան ակումբի նորեկ Աշրաֆ Հակիմին հուժկու հարվածով ռմբահարեց մրցակցի դարպասը` ՊՍԺ-ի կազմում խփելով իր առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2021թ. հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի գավաթակիր «Լեսթերը»։ Առաջին խաղակեսն անցավ բավական դինամիկ պայքարում` փոխնիփոխ վտանգավոր գրոհների ներքո։ Երկու կողմերն էլ ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն, ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալն այդպես էլ չգտան մրցակցի դարպասը տանող բանալին։ Երկրորդ խաղակեսում, […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրեցին «Զենիթն» ու «Կրասնոդարը»։ Գոլառատ խաղում Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը հաղթել է 3:2 հաշվով։ Հանդիպման 14-րդ րոպեին հյուրերն ստացել էին տուգանային հարվածի իրավունք, որն անչափ գեղեցիկ հարվածով գոլի է վերածել հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սակայն, քանի որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստներից մեկը շատ մոտ է կանգնած եղել […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը վերջին բանակցությունների արդյունքում հասել են համաձայնության։ «Ազնվականները» բելգիացի հարձակցողի դիմաց վճարելու են 115 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր, իսկ գործարքում որևէ այլ ֆուտբոլիստ ներգրավված չի լինելու։ Ինչ վերաբերում է 28-ամյա հարձակվողին, ապա նա տարեկան վաստակելու 12 […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Անգլիայի Սուպերգավաթի 2021 թ. հանդիպումը, որի շրջանակում կմրցեն Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և Անգլիայի գավաթակիր «Լեսթերը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Տոկիո-2020-ի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչում մրցեցին Բրազիլիայի և Իսպանիայի օլիմպիական հավաքականները։ Հանդիպումը մեկնարկեց բավական զգուշավոր և հավասար պայքարում. կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում բրազիլացիներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, ինչի արդյունքում 38-րդ րոպեին վաստակեցին 11-մետրանոց։ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մաթեուս Կունիանի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր […]
Ավելին
1 1,023 1,024 1,025 1,026 1,027 1,892

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023