Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը, Վալերի Կարպինը նշանակվել է ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։ Կնքված պայմանագիրն ունի կա կետ, որը հնարավորություն է տալու շարունակել համագործակցությունը։ Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվելու է հուլիսի 26-ին։ Հավելենք, 52-ամյա մասնագետը 2017 թ. դեկտեմբերից մարզում է «Ռոստովը», և դեռևս […]
Ավելին
«Բորուսիա Դորտմունդը» շատ մոտ է հոլանդական ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, գերմանական ակումբը դեռևս այս տարվա ապրիլից հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` Մալենի տեղափոխության հարցում դորտմունդյան ակումբը ՊՍՎ-ի հետ արդեն համաձայնության է հասել և նրա դիմաց վճարելու է 30 մլն եվրո։ Դոնիել Մալենն էլ, […]
Ավելին
«Տոտենհեմը» շարունակում է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել` համաձայնեցնելով ևս մեկ տրանսֆեր։ Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լոնդոնյան ակումբը կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Ատալանտայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» արգենտինացի պաշտպանի դիմաց Բերգամոն ներկայացնող ակումբին վճարելու են 50 մլն եվրո։ Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Հին Մին Սոնի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հարավկորեացի ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է ևս 4 տարով ու մրցելույթները «Տոտենհեմի» կազմում կշարունակի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Հին Մին Սոնը «խթանների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից և մինչ այս պահն […]
Ավելին
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ Ֆրանչեսկո Բրանկոնարոն նշել է, թե որ դեպքում «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին կթույլատրվի շարունակել հանդես գալ Ա սերիայի շրջանակում. «Քրիստիան Էրիկսենը դեռևս չի կարող թույլտվություն ստանալ մասնակցել Ա սերիայի հանդիպումներին։ Սակայն, եթե դեֆիբիլիատորը հանվի, ապա նա կկարողանա հանդես գալ «Ինտերի» կազմում, իսկ դա կնշանակի, որ խնդիրն արդեն լուծված է»,- նշել […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում մրցեց լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հանդիպման մեկնարկն անցավ «Արարատի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր ճնշում էին մրցակցին, սակայն «Շլյոնսկը» մի պահ ակտիվացավ և 20-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Վոյցեխ Գոլան։ Նախքան ընդմիջման գնալն էլ Վարդան Բիչախչյանի սաներն ավելի լավ տեսք ունեին, […]
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրը, որի վերջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում մրցեց գործող փոխչեմպիոն Գերմանիայի օլիմպիական ընտրանու դեմ։ Հանդիպման առաջին կեսում հարավամերիկացիները քարը քարի վրա չթողեցին «բունդեսմանշաֆթին»` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։ Հատկանշական է, որ բրազիլացիների բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Ռիչարլիսոնը և դարձավ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում «Արարատը» Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում կմրցի լեհական «Շլյոնսկի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ1» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով` այստեղ։ Մրցող կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Տոկիո-2020-ի շրջանակում հուլիսի 22-ին մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը։ Մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում կմրցի գործող փոխչեմպիոն Գերմանիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:30-ին։ Մրցող կողմերը խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը, «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Աղբյուրի փոխանցմամբ` 54-ամյա մասնագետի հեռանալը որևէ կապ չունի «Ալաշկերտի»` Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում մոլդովական «Շերիֆից» 0:1 հաշվով կրած պարտության հետ։ Բանն այն է, որ Գրիգորյանը դեռևս շաբաթներ առաջ առաջարկ է ստացել գլխավորելու Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը և հակված է ընդունել […]
Ավելին
1 469 470 471 472 473 665

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023