Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Ղազախստանի թիմի դեմ։ Արտակ Ադամյանի գլխավորած թիմը Սվետլանա Կարագյոզյանի և Օքսաննա Պիզլովայի գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։ Հայաստանի հավաքականը միավորների քանակը հասցրեց 6-ի և գլխավորում է երրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Մրցաշարի առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները 6:1 հաշվով ջախջախել էին […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բասկյան ակումբի մեկնարկային կազմում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 12-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։ 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի […]
Ավելին
Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի առաջնության` Լիգա Պաուլիստայի, 12-րդ տուրում «Սանթոսն» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել է երկրի 4-րդ դիվիզիոնը ներկայացնող Լիմեյրայի «Ինտերնասիոնալին»։ Հանդիպման 27-րդ րոպեին «Սանթոսի» աստղային հարձակվող Նեյմարը մրցակցի դարպասը գրավել է անկյունայինից կատարած անհավանական հարվածով` հաշիվը դարձնելով 2:0։ Այդ խաղում 33-ամյա ֆուտբոլիստը նաև երկու ասիստ է կատարել և օգնել Տիկինիո Սոարեսին դուբլ գրանցել։ […]
Ավելին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին խաղում «Ինտեր Մայամին» սեփական դաշտում մրցել է «Նյու Յորք Սիթիի» դեմ։ Թրիլերային պայքարում անցած խաղում գոլառատ ոչ-ոքի է գրանցել` 2:2։ Տանտերերից հաշիվը 5-րդ րոպեին բացել է Տոնաս Ավիլեսը, որն արդեն 23-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվել է դաշտից` «Ինտեր Մայամիին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։ Հյուրերն ստանալով քանակական առավելություն` […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Պաֆոս» (Կիպրոս) – «Յուրգորդեն» (Շվեդիա) «Բորաց Բանյա Լուկա» (Բոսնիա և Հերցեգովինա) – «Ռապիդ Վիեննա» (Ավստրիա) «Ցելյե» (Սլովենիա) – «Լուգանո» (Շվեյցարիա) «Բետիս» (Իսպանիա) – «Վիտորիա Գիմարայնշ» (Պորտուգալիա) «Կոպենհագեն» (Դանիա) – «Չելսի» (Անգլիա) «Մոլդե» (Նորվեգիա) – «Լեգիա» (Լեհաստան) «Պանատինայկոս» (Հունաստան) – «Ֆիորենտինա» (Իտալիա) […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) – «Լացիո» (Իտալիա) «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Օլիմպիակոս» (Հունաստան) «Այաքս» (Նիդերլանդներ) – «Այնտրախտ» (Գերմանիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Տոտենհեմ» (Անգլիա) «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) «Ստյաուա» (Ռումինիա) – «Լիոն» (Ֆրանսիա) «Ֆեներբախչե» (Թուրքիա) – «Ռեյնջերս» (Շոտլանդիա) «Ռոմա» […]
Ավելին
Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Լիխտենշտայնի թիմի դեմ։ Հայ ֆուտբոլիստուհիները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։ Արտակ Ադամյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ ձևակերպեց Լարա Կազանջյանը, մեկական գոլ էլ խփեցին ավագ Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերից աչքի ընկավ Կատարինա Ռիշը։ Նշենք, որ կանանց […]
Ավելին
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Նորվեգիայի չեմպիոն «Բուդյո Գլիմտը» մրցել է «Տվենտեի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում հոլանդական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով։ Պատասխան խաղն էլ նորվեգացիների համար անհաջող ընթացք ունեցավ, քանի որ հյուրերը 26-րդ րոպեին Ֆրեդրիկ Սյովոլդի ինքնագոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։ «Բուդյո Գլիմտը» 56-րդ րոպեին Կասպեր Հյոգի ջանքերով խփեց պատասխան գոլը։ Տևական […]
Ավելին
Լոնդոնի «Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կստանձնի «Ֆեյենորդի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որը նախատեսված կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 41-ամյա մասնագետը մարզչական գործունեությունն սկսել է հենց «Ֆեյենորդում», որտեղ եղել է հարձակվողների, տեխնիկայի զարգացման, Մ-18, Մ-19 և երիտասարդական թիմեր մարզիչ։ Վան […]
Ավելին
Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է Ֆրանսիայի Լիգա-2-ը ներկայացնող «Կանը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ «Կանը» Լիգա-2-ի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղում միայն 15 միավոր է վաստակել և վերջին` 18-րդ տեղում է։ 62-ամյա Տեր-Զաքարյանի նախորդ ակումբը «Մոնպելյեն» էր, որտեղից հեռացել է 2024 թ. հոկտեմբերի 20-ին։ Նախկինում նա մարզել է նաև ֆրանսիական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023