Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 10-րդ գոլը։ Նա կատարել է նաև 12 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիոնը» Վիգոյի «Բալայդոս» ստադիոնում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Սելտայի» հետ։ Իսպանական ակումբը Խավիեր Ռուեդայի գոլի շնորհիվ 25-րդ րոպեից հաղթում էր 1:0 հաշվով։ Կլաուդիո Խիրալդեսի գլխավորած թիմը 55-րդ րոպեից` Բորխա Իգլեսիասի հեռացումից հետո, խաղում էր 10 ֆուտբոլիստով։ Քանակական առավելություն ստացած ֆրանսիական ակումբը խաղավերջում կարողացել է խուսափել պարտությունից. 87-րդ րոպեին հյուրերին […]
Ավելին
Ֆինալսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում, հաստատում է COPE-ն։ Կողմերը քննարկում են հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերջնական մանրամասները։ Ակնկալվում է, որ մոտ օրերս ՈւԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը պաշտոնապես կհաստատեն տեղեկությունը։ Արգենտինացիներն ի սկզբանե չեն ցանկացել հանդես գալ «Բեռնաբեուում», բայց եվրոպական մյուս խոշոր ստադիոնները, միջազգային այլ հանդիպումներով պայմանավորված, պատրաստ չեն ընդունել հանդիպումը։ Արդյունքում «ալբիսելեստեի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» «Ասպմիրա» մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։ Նորվեգիայի չեմպիոնից մեկական գոլ խփեցին Սոնդրե Ֆետը, Ուլե Բլոմբերգն ու Կասպեր Հյոգը։ Հիշեցնենք, որ «Բուդե Գլիմտը» պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգային։ Կյետիլ Կնուտսենի գլխավորած թիմը 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ Բուդյոն ներկայացնող ակումբը նախորդ չորս խաղերում երկու անգամ […]
Ավելին
Խավիեր Մինյանոն լքել է Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզչի պաշտոնը, հաստատում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ «7 անմոռանալի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում՝ որպես ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ աշխատելուց հետո եկել է ժամանակը փակելու կյանքիս այս յուրահատուկ էջը։ Խորին երախտագիտություն եմ հայտնում հայ ժողովրդին, խաղացողներին, մարզչական շտաբին և ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին, որոնք հնարավոր դարձրին այս ճանապարհը։ Ձեր […]
Ավելին
Իրանի Սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին նշել է, որ երկրի ազգային հավաքականը չի կարող մասնակցել ֆուտբոլի աշխարհի 2026թ. առաջնությանը, հայտնում է TV2-ը։ «Այն բանից հետո, երբ կոռումպացված իշխանությունը սպանեց մեր առաջնորդին, որևէ պայման չի մնացել, որը թույլ կտա մասնակցել աշխարհի առաջնությանը։ 8-9 ամսում Իրանում հրահրեցին երկու պատերազմ, որոնց հետևանքով մեր հազարավոր հայրենակիցներ զոհվեցին։ Անշուշտ, այս պայմաններում […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի փոդքաստում հայտնել է, որ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական։ «Աշխարհի տարբեր հավաքականներ միշտ ունենում են նատուրալիզված խաղացողներ։ Դա նորմալ պրակտիկա է։ Նորմալ է, երբ անձնագիր ես ստանում և հրավիրվում որևէ հավաքական։ Հայաստանի հավաքականում նման խաղացողներ միշտ եղել են, բայց նման քայլը պետք է հիմք ունենա, այլ […]
Ավելին
Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 23-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է վարձավճարով տեղափոխվել «Օրենբուրգ», որի կազմում 2 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Տուլայի «Արսենալին»։ Ավանեսյանն արդեն հանդես եկել է Հայաստանի հավաքականում` մասնակցելով 3 հանդիպման։ Ավելի վաղ արտերկրում հանդես եկող ևս 10 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Ստամբուլում 0:1 հաշվով պարտվեց «Գալաթասարային»։ Օկան Բուրուկի գլխավորած թիմի հաղթական գոլը 7-րդ րոպեին խփեց Մարիո Լեմինան։ Մերսիսայդյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում արդեն երկրորդ անգամ է պարտվում Թուրքիայի չեմպիոնին։ «Գալաթասարայը» անվանի մրցակցին սեփական դաշտում նույն` 1:0 հաշվով հաղթել էր նաև մրցաշարի Լիգայի փուլի երկրորդ տուրում։ Առհասարակ, «Լիվերպուլը» Ստամբուլում երբեք չի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» Ստամբուլում հյուրընկալվելիս կմրցի «Գալաթասարայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. View this post on Instagram A post shared by Galatasaray (@galatasaray) View this post on Instagram A post shared by Liverpool Football Club (@liverpoolfc)
Ավելին
1 9 10 11 12 13 765

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026