Մարոկկոյի ազգային հավաքականը ճանաչվել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության հաղթող, հայտնում է Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքը։ Հունվարի 18-ին կայացած եզրափակիչում Սենեգալի ազգային հավաքականի անվան դիմաց 0:3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել։ Այդ խաղում սենեգալցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 1:0 հաշվով։ Հանդիպումը սկանդալային ընթացք էր ունեցել։ Հիմնական ժամանակի ավելացված 8-րդ րոպեին Սենեգալի դարպասին 11-մետրանոց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» սեփական դաշտում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 5:0 հաշվով ջախջախեց «Բուդյո Գլիմտին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը հաղթել էր 3:0 հաշվով։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշը, Լուիս Սուարեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ռաֆայել Նելը։ Այսպիսով, «առյուծները» ֆանտաստիկ comeback արեցին դիմակայությունում` դուրս գալով […]
Ավելին
«Կրասնոդարը» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու եզրափակիչ։ Դիմակայության առաջին խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը «Օզոն Արենա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «բանակայիններին»։ «Ցլերից» հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը, որը 67-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Ժոաո Բատչիին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 30 […]
Ավելին
ՉԼ. «Սպորտինգը» 3 գոլ հետ բերեց` «Բուդյո Գլիմտի» դեմ դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ 🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Սպորտինգը» Լիսաբոնի «Ժոզե Ալվալադե» ստադիոնում մրցում է «Բուդյո Գլիմտի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում Նորվեգիայի չեմպիոնը սեփական դաշտում հաղթել է 3:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական ժամանակում Պորտուգալիայի չեմպիոնը կարողացավ հետ բերել գնդակների կորուստը` դիմակայությունը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Ռուի Բորժեշի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Գոնսալու Ինասիուն, Պեդրու Գոնսալվեշն ու Լուիս […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա ընկերական հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա)։ Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Դանիլո, Լեո Պերեյրա (բոլորը` «Ֆլամենգո»), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Դուգլաս Սանթոս («Զենիթ Սանկտ Պետերբուրգ», Ռուսաստան), Գաբրիել Մագալյաես («Արսենալ»,Անգլիա), Ռոջեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան […]
Ավելին
«Կրուզեյրոն» Տիտեին պաշտոնանկ է արել գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլական ակումբը 64-ամյա մասնագետի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. դեկտեմբերից, 16 խաղում տարել է 8 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի, կրել 6 պարտություն։ Բելու Օրիզոնտի քաղաքը ներկայացնող ակումբը ձախողել է Բրազիլիայի Ա սերիայի 2026թ. մրցաշրջանի մեկնարկը` 6 խաղում չտանելով ոչ մի հաղթանակ։ «Կրուզեյրոն» […]
Ավելին
Ֆինալիսիմայի Իսպանիա – Արգենտինա հանդիպումը Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրման պատճառով չի կայանա, հաստատում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «ՈՒԵՖԱ-ի և հանդիպման կազմակերպիչների միջև երկարատև քննարկումներից հետո այսօր հայտարարվեց, որ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի պատճառով 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի և Ամերիկայի գավաթիր Արգենտինայի միջև վճռորոշ խաղը չի կարող տեղի ունենալ Կատարում մարտի 27-ին, ինչպես նախատեսված […]
Ավելին
Ֆինալիսիմայի Արգենտինա – Իսպանիա հանդիպման կայացումը լուրջ վտանգի տակ է, հայտնում է El Chiringuito-ն։ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան (AFA) հրաժարվում է հանդիպանը մասնակցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի «Բեռնաբեու» ստադիոնում։ «Ալբիսելեստեն» պահանջում է հանդիպումն անցկացնել մարտի 31-ին չեզոք դաշտում։ Հակառակ դեպքում արգենտինացիները կհրաժարվեն մասնակցել խաղին։ ESPN-ի լրագրող Էստեբան Էդուլը գրում է, որ Արգենտինան առաջարկել է խաղն անցկացնել Իտալիայի […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 2:1 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Սոչիից»։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը` հաղթական գնդակը 11-մետրանոցից խփելով 90+5-րդ րոպեին։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 11-ի` հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ») և Անդրես Խիլին («Բալթիկա»)։ Սպերցյանն ավելի շատ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է «Սոչիի» դեմ։ Հյուրերից 5-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 10-րդ գոլը։ Նա կատարել է նաև 12 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026