Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր շվեդական ԱԻԿ-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր մեր չեմպիոնի հաղթանակով 2:1: Պատասխան մրցավեճում տանտերերը հաղթել են 3:1 հաշվով: «Արարատ-Արմենիայի» միակ գոլը խփել է Անտոն Կոբյալկոն: Այսպիսով, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը դուրս է մնում Չեմպիոնների լիգայից և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում:
Ավելին
Մ19 Եվրո-2019-ի 2-րդ տուրում Հայաստանի Մ19 հավաքականը հյուրընկալել էր Իտալիայի տարիքակից ընտրանուն: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում իտալացիները 4 անպատասխան գնդակ են խփել: Գոլերը գրանցվել են 29-րդ, 32-րդ, 56-րդ և 69-րդ րոպեներին: Վերջին տուրի շրջանակում մեր մինչև 19 տարեկանների հավաքականը մրցելու է Պորտուգալիայի հետ:
Ավելին
Մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի առաջին խաղում Հայաստանի Մ19 հավաքականը 1:4 հաշվով պարտվել է Իսպանիայի ընտրանուն: Հանդիպման գոլերի տեսանյութը՝ ստորև.
Ավելին
Մեկնարկեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թվականի առաջնությունը: Բացման խաղում Հայաստանի Մ19 հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Իսպանիայի տարիքակից ընտրանուն: «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի հաշիվը բացվել է 33-րդ րոպեին: Երկրորդ կեսի մեկնարկից րոպեներ անց մեր տղաները ավագ Արսեն Եղիազարյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը: Այնուհետև իսպանացիները 3 գոլ են խփել, վերջինը 90+7-րդ րոպեին: Արթուր Ոսկանյանի գլխավորած […]
Ավելին
Կիպրոսի ԱԵԼ-ը ստուգողական հանդիպման շրջանակում մրցել է Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: Հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: Հանդիպման առաջին խաղակեսին մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը:
Ավելին
Սերգեյ Լիտովչենկոն նշանակվել է Երևանի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 40-ամյա ուկրաինացի մասնագետը մարզել է Կիևի «Արսենալը» և կարողացել է «Արսենալին» Ուկրաինայի Առաջին խմբից դուրս բերել Բարձրագույն խումբ (2015-2018 թ.)։ Սերգեյ Լիտովչենկոյի վերջին ակումբը եղել է Բելառուսի Բարձրագույն խումբը ներկայացնող «Դնեպրը»։ «Լոկոմոտիվում» Լիտովչենկոյին կօգնեն Վիտալի Ռոզգոն և Տիգրան Գսպեյանը։
Ավելին
Հայաստանում անցկացվում է ֆուտբոլային բացառիկ մրցաշար՝ մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը: Այսօրվանից սկսած՝ մինչև հուլիսի 27-ը ֆուտբոլային տոնը համակելու է ամբողջ քաղաքն ու Հանրապետությունը: Կարևոր բոլոր առումներով Բացի այն, որ Հայաստանը հիանալի հնարավորություն ունի հյուրընկալել մրցաշարը, ֆուտբոլային առումով ևս ամեն ինչ օգտակար է: Հանդիպումներ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի տարիքակից ընտրանիների հետ, […]
Ավելին
Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից առաջ Հայաստանի Մ19 ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հանդիպել է լրագրողներին. ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է «Հանրապետական» ստադիոնում կայացած ասուլիսի տեսանյութը.
Ավելին
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի ռուսական «Սոչիում»: Այս մասին հայտնում է ВКонтакте-ում ակումբի պաշտոնական էջը: Մեր ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է ստորագրել: Կարապետյանը 2012 թվականից հանդես է գալիս Լյուքսեմբուրգի առաջնությունում, իսկ 2017 թվականից պաշտպանում էր «Պրոգրեսի» գույները:
Ավելին
Եվրագավաթներ. հին լեգենդն ասում է, որ այստեղ երևում են թիմերի իրական հնարավորությունները: Հայերս, արդեն քանի տարի է, խոսում ենք Չեմպիոնների կամ Եվրոպա լիգայի խմբային փուլ մտնելու մասին. ոչ մի քայլ ետ: Քանի դեռ մենք բերում ենք անհայտ ծագման լեգիոներներ, այս իրականությունից անդին այլ երկրներում ֆուտբոլը զարգանում է անկանգ տեմպերով: Չեմպիոնների ու Եվրոպա լիգաների հերթական մեկնարկը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023