Սերբիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Նովի Պազարին»։ Հյուրերից 38-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացեց Նաիր Թիկնիզյանը։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը «Ցրվենա Զվեզդայում» պաշտպոնական խաղերում խփել է առաջին գոլը։ 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 76-րդ րոպեին։ Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը դուրս եկավ Սերբիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Спорт-Экспресс» պարբերականին տված ծավալուն հարցազրույցի ժամանակ խոսել է նաև Լիոնել Մեսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի հավանական ավարտի մասին։ «Բարդ է ասել, թե ինչ կլինի, երբ նրանք երկուսով ավարտեն կարիերան։ Չեմ պատկերացնում, թե առահասարակ ֆուտբոլում և սպորտում ինչ տեղի կունենա։ Կարծում եմ` շոկ կլինի, երբ նրանք ավարտեն կարիերան։ […]
Ավելին
Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Սյունիքը», մեծ հավանականությամբ, պայմանագիր կստորագրի բրազիլացի հարձակվող Ռաֆայել Նադալի հետ, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ամենահայտնի ակումբներից մեկի` «Սան Պաուլոյի» սան է։ Նա խաղացել է նաև «Բոտոֆոգո Ռիբերյան Պրետուի» ու «Օպերարիոյի» Մ20 թիմերում։ «Սյունիքը» Առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում 37 միավոր է վաստակել ու երրորդ տեղում է։ […]
Ավելին
Տարաս Ստեպանենկոն վերադարձել է հայրենիք և տեղափոխվել «Կոլոս», հայտնում է ուկրաինական ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 36-ամյա կիսապաշտպանի նախորդ ակումբը թուրքական «Էյուսպորն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. փետրվարից, մասնակցել է 18 հանդիպման։ Վետերան ֆուտբոլիստն առավել հայտնի Դոնեցկի «Շախտյորում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2010-2025թթ.), 440 խաղում գրանցել […]
Ավելին
«Նոան» պայմանագիր է ստորագրել պաշտպան Ռոբ Նիզեթի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը թուրքական «Գազիանթեփն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2025թ. սեպտեմբերից, 4 խաղում կատարել է 1 ասիստ։ Ձախ պաշտպանը նախկինում խաղացել է նաև անգլիական «Նորվիչի» Մ23 ու Մ18, իտալական «Լեչեի» Մ19 թիմերում, նիդերլանդական «Վիլեմ II»-ում և բելգիական «Լոմելում»։ Հ․Գ․ […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է «Ռոստովին»։ Հարավային դերբիում 8-րդ րոպեին հաշիվը 11-մետրանոցից բացել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 9-րդ գոլը։ Նա 19 խաղում նաև 12 ասիստ է կատարել։ Հյուրերի կազմում 83-րդ րոպեին փոխարինման դուրս եկել Հայաստանի հավաքականի նախկին […]
Ավելին
«Չելսիի», «Մարսելի» ու մի շարք այլ ակումբների, Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականի լեգենդար, նախկին հարձակվող Դիդիե Դրոգբայի որդին` Այզեկ Դրոգբան կտեղափոխվի Հայաստան, հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 25-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի Առաջին խումբը ներկայացնող «Հայքի» հետ։ Աղբյուրը նաև հաստատում է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչը, հավանաբար, կլինի Արմեն Տոնոյանը։ Trasnfermarkt-ի տվյալներով` Այզեկ Դրոգբան 2024թ. հուլիսի 1-ից […]
Ավելին
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախել է Տռնավայի «Սպարտակին»։ Տանտերերից 85-րդ մրցակցի դարպասը գրավեց Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նայք լիգայի նախորդ տուրում էլ 32-ամյա վինգերը գրավել էր «Ռուժոմբերոկի» դարպասը։ Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում գրանցել է 6 գոլ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ջեմոային»։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (32 գոլ) Հենրիխ Մխիթարյանը, որը 31-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին ասիստը` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Ջենոայի» դեմ։ 31-րդ րոպեին «ներաձուրիից» հիանալի գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը` օգնելով մրցակցի դարպասը գրավել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին ասիստը գրանցեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026