Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն ու կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեհ ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «բլաուգրանայի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Այժմ «Բարսելոնան» 33-ամյա տրանսֆերի հարցում պետք է բանակցություններ սկսի մյունխենյան […]
Ավելին
Անգլիական Չեմպիոնշիփի շրջանակում կայացավ փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայության պատասխան հանդիպումը, որի շրջանակում «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։ Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Ֆորեսթը» հաղթել էր 2:1 հաշվով։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն նույնպես անցնում էր Սթիվ Կուպերի սաների սցենարով, ովքեր 19-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի խփած գոլի շնորհիվ հաղթում էին […]
Ավելին
Անցնող օրերին «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հանդիպել է «Վալենսիայի» ղեկավարության հետ` քննարկելու մի շարք տրանսֆերային հարցեր։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Լապորտան ճաշել է «չղջիկների» նախագահ Անիլ Մուրթիի և գործադիր տնօրեն Ջո Լիմի հետ։ Աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ «Վալենսիան» «բլաուգրանային» առաջարկել է գնել թիմի կիսապաշտպան Կարլոս Սոլերին և եզրային պաշտպան Խոսե Գայային, սակայն «Բարսելոնայի» նախագահը […]
Ավելին
Այսօր` մայիսի 18-ին` Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած` կկայանա Եվրոպա լիգայի 2021/22 խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»։ Երկու ակումբներն էլ մրցամարում պայքարն սկսեցին խմբային փուլից։ «Այնտրախտն» ընդգրկված էր D խմբում և, վաստակած 12 միավորով, զբաղեցրեց 1-ին հորիզոնականը` գերազանցելով «Օլիմպիակոսին» (3:1, 2:1) «Ֆեներբախչեին» (1:1, 1։1) ու «Անտվերպենին» […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Լիվերպուլը» «Սեյնթ Մերի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Սաութհեմպտոնի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ «սրբերն» արդեն 13-րդ րոպեին Նաթան Ռեդմոնդի տպավորիչ գոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Յուրգեն Կլոպի թիմը շատ արագ խփեց պատասխան գնդակը, սակայն 19-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոյի խփած գոլը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրվեց։ Ամեն դեպքում, նախքան […]
Ավելին
Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնության խմբային փուլի 1-ին տուրում Իսպանիայի հավաքականը C խմբի շրջանակում մրցեց Թուրքիայի ընտրանու դեմ։ «Ֆուրիա Ռոխան», խաղակեսերից յուրաքանչյուրում մրցակցի դարպասն ուղարկելով մեկական գնդակ, հաղթելով 2:0 հաշվով։ Խուլիեն Գերեյրոյի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Դանի Ռոդրիգեսն ու Իկեր Բրավոն։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. Սերբիա Մ17 1:1 Բելգիա Մ17 Հ․Գ․ […]
Ավելին
Իսրայելում շարունակվում է Եվրոպայի Մ-17 տարեկանների առաջնությունը։ Պորտուգալիայի հավաքականն 1-ին տուրում D խմբի շրջանակում Լոդի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց Շոտլանդիայի դեմ։ Հանդիպման մեծ մասում պորտուգալացիներն ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Ռուի Բենտուի սաները մրցակցին ջախջախեն 5:1 հաշվով։ Պորտուգալիայի Մ-17-ի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Լիման, Ժոզե Ռոդրիգեշը, Ժոաու Վելոզուն, Աֆոնսու Մորեյրան ու Ռոդրիգո […]
Ավելին
Լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Ջեյմի Կարագերը («Լիվերպուլ») և Գարի Նևիլը («Մանչեսթեր Յունայթեդ»), ովքեր այժմ, որպես փորձագետ, աշխատում են հեղինակավոր Sky Sports հեռուստաընկերությունում, ներկայացրել են անգլիական Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի իրենց տարբերակները։ «Կարագերի թիմ» Դարպասապահ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ») Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ, Ժոել Մատիպ (բոլորը` «Լիվերպուլ»), Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի») Կիսապաշտպաններ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկավելիս 0:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։ Հանդիպումից հետո իր թիմի խաղից դժգոհել է լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Գրանիտ Ջական. «Այսքանից հետո դժվար է բառեր գտնել։ Մենք նույնիսկ արժանի չէինք խաղադաշտում գտնվել։ Չգիտեմ` ինչու է այդպես։ Մենք չարեցինք այն, ինչ ծրագրված էր, չլսեցինք ու չկատարեցինք մարզչի հրահանգները և խաղացինք ծայրահեղ վատ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023