UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող Արման Ծառուկյանն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 07 մրցաշարում նորից հաղթել է Ջորջիո Պուլասին։ Ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտում հայ մարտիկը 9:3 հաշվով փայլուն հաղթանակ է տարել։ 29-ամյա Ծառուկյանը գոտենարտի ավարտից վայրկյաններ առաջ 4-միավորանոց հիասքանչ հնարք է կատարել։ Մարտի 1-ին կողմերը մրցել […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի թիմի հետ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Հավաքականները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացրել ԱԱ-2026-ի տանտերերից Մեքսիկայի թիմի դեմ` չկարողանալով կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվել է 0:0 հաշիվը։ Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» ստադիոնում կայացած հանդիպմանը պորտուգալացիները ունեցել են տարածքային և խաղային լուրջ առավելություն, բայց չեն գտել Ռաուլ Ռանխելի պաշտպանած դարպասը տանող ճանապարհը։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն ապրիլի 1-ին ընկերական ևս մեկ հանդիպում կանցկացնի` […]
Ավելին
Միրչա Լուչեսկուի` Ռումինիայի ազգային հավաքականի հերթական մարզումներից մեկի ժամանակ ինքնազգացողությունը վատացել և ուշաթափվել, հայտնում է GSP-ն։ 80-ամյա մասնագետին տեղում առաջին բուժօգնությունն են ցույց տվել և անմիջապես հոսպտիալացրել։ Նախնական տեղեկություններով` լեգենդար մասնագետը սրտի կաթված է ունեցել։ Բժշկական անձնակազմի օպերատիվ արձագանքի շնորհիվ նրա վիճակը կայունացել է։ Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը գրում է, որ ցանկացած ռիսկ բացառելու […]
Ավելին
Բելգիայի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվելիս 5:2 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի թիմի նկատմամբ։ Ատլանտայում կայացած խաղում «կարմիր սատանաներից» դուբլ է գրանցել Դոդի Լուկեբակիոն, մեկական գոլ են խփել Զենո Դեբասը, Ամադու Օնանան և Շարլ Դե Կետելարեն։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հաշիվը բացել է Վեսթոն Մաքենին, իսկ հանդիպման վերջակետը դրել է Պատրիկ Աջիմանգը։ ԱԱ-2026-ի տանտերերից […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դուրս է մնացել Բելառուսի թիմի դեմ ընկերական հանդիպման հայտացուցակից և չի մասնակցի խաղին։ Ավելի վաղ «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը հայտնել էր, որ Սպերցյանը թեթև վնասվածք ունի և նրա մասնակցությունը Բելառուսի դեմ հանդիպմանը հարցականի տակ է։ Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի 29-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, […]
Ավելին
Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականն ընկերական խաղում 4:0 հաշվով անսպասելի ջախջախիչ հաղթանակ է տարել Հարավային Կորեայի թիմի նկատմամբ։ Անգլիայի Միլթոն Քինս քաղաքում կայացած խաղում «փղերից» մեկական գոլ են խփել Էվան Գեսանդը, Սիմոն Ադինգրան, Մարսիալ Գոդոն ու Վիլֆրիդ Սինֆոն։ Մարտի 31-ին Կոտ դ’Իվուարը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի` մրցելով Շոտլանդիայի դեմ։ Հարավորեացիները նույն օրը կհանդիպեն Ավստրիային։ Հիշեցնենք, […]
Ավելին
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղի համար նախատեսված Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը։ Դարպասապահներ – 1. Արսեն Բեգլարյան, 12. Արման Ներսեսյան, 16. Հենրի Ավագյան։ Պաշտպաններ – 2. Սերգեյ Մուրադյան, 3. Էրիկ Փիլոյան, 4. Գեորի Հարությունյան, 5. Ստյոպա Մկրտչյան, 13. Կամո Հովհաննիսյան, 19. Էդգար Գրիգորյան, 20. Խուլիո Բուենո, 21. Նաիր Թիկնիզյան, 22. […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելառուսի թիմի դեմ ընկերական խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին. «Մեր հավաքականի համար ընկերական խաղեր չկան։ Կան խաղեր, որոնք պետք է հաղթենք և ուրախություն պարգևենք մեր երկրպագուներին։ Մեզ համար միշտ առաջնային է լինելու հաղթանակը։ Իմ ոգևորությունն ու պատասխանատվությունն անփոփոխ են. ուզում եմ լավագույնը լինել իմ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Բելառուսի թիմի դեմ կայանալիք ընկերական խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին. «Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել։ Եթե շատ ուժեղ մրցակից դիտարկեինք, խաղալու էինք երկրորդ համարով։ Դա մեզ ձեռնտու չէր։ Շատ եմ ուզում` երկրպագուները գան մարզադաշտ, քանի որ նրանք օգնում են հավաքականին։ Շատ երկրպագուների ասել պետք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026