Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո, որտեղ մարտի 23-ին կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Մեր թիմը հանգրվանել է Սարաևոյի «Ռադոն Պլազա» հյուրանոցում,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Մարտի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 18;30-ին՝ Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային […]
Ավելին
«Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ով վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Չելսիում», չի ցանկանում վերադառնալ Մադրիդ: Marca-ն գրում է, որ 24-ամյա խորվաթ եզրային կիսապաշտպանը մտադիր է կարիերան շարունակել Անգլիայում: Սակայն Կովաչիչի ապագան կախված է նրանից, թե արդյոք կկարողանա «Չելսին» հետաձգել կամ կասեցնել ՖԻՖԱ-ի որոշումը, որով լոնդոնցիներին արգելվում է նոր ֆուտբոլիստներ հայտագրել: Կովաչիչով հետաքրքրված են ԱՊԼ-ի մի […]
Ավելին
«Յուվենտուսն» ամռանը իր ստուգողական հանդիպումները կանցկացնի Ասիայում, ոչ թե ԱՄՆ-ում: Ինչպես հայտնում է The New York Times-ը, Միացյալ Նահանգներում մրցաշարի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց «Յուվենտուսի» և Ռոնալդուի, ինչը կբացառի պորտուգալացու ձերբակալումը ընթացող բռնաբարության գործի շրջանակում: Թուրինյան ակումբը մրցաշարի կազմակերպիչ Relevent Sports-ի հետ ունի միջազգային Չեմպիոնների գավաթի մասնակցության երկարամյա համաձայնագիր: Սպասվում է, որ «Յուվենտուսը» […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի Մ-19 հավաքականի ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագը ամռանը Հայաստանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության դեսպանն է: ՀՖՖ-ն ներկայացնում է հանդիպման տեսանյութը.
Ավելին
Հայաստանի մինչև 18 տարեկանների Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց-01»-ը 2:1 հաշվով հաղթել է «Ակադեմիա-01»-ին: «Բանանց-01»-ի կազմում ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Գևորգ Արաբյանը: Գոլը՝ տեսանյութի 40 վայրկյանից.
Ավելին
Իսպանացի անվանի ֆուտբոլիստ Չավին խոսել է իր նախկին թիմակից, «Բարսելոնայի» ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի մասին. «Մեսսին ամեն օր ապացուցում է, որ լավագույնն է. նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Խաղացել եմ նրա հետ և գիտեմ, որ իր գործողություններն ուղղակի անկրկնելի են: Առանց կասկածի, նա լավագույնն է բոլոր ժամանակների համար»,- Չավիի խոսքն է մեջբերել ESPN-ը:
Ավելին
Մարտի 23-ին Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտում կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան հանդիպումը: Խաղը կսպասարկի Դանիայի մրցավարական անձնակազմը՝ Յակոբ Կելետի գլխավորությամբ,- հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Օգնականներն են Լարս Հումելգարդը և Հեյնե Սորենսենը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Յենս Մաեն: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:
Ավելին
Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ Ռոմելու Լուկակուն չի մասնակցի Եվրո-2020-ի որոկավորման փուլի Ռուսաստանի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը: «Լուկակուն կմնա թիմում: Ռուսաստանի դեմ խաղից հետո մենք կորոշենք՝ կարո՞ղ է նա արդյոք մասնակցել Կիպրոսի դեմ հանդիպմանը, թե ոչ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Het Nieuwsblad-ը: Ռուսաստանի և Բելգիայի հավաքականները կմրցեն այսօր՝ մարտի 21-ին Բրյուսելում:
Ավելին
Ընկերական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը «Վոլկսվագեն Արենայում» հյուրընկալել էր «Սերբիայի» ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը. 12-րդ րոպեին «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը գրավել է Նոյերի դարպասը: 69-րդ րոպեին Լեոն Գորեցկան հաշվենկատ հարվածով հավասարեցրել է հաշիվը:
Ավելին
Հայաստանի հավաքականի մարզումից հետո ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցել է հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Լյուքսեմբուրգի «Պրոգրեսի» ֆուտբոլիստի հարցազրույցը՝ ստորև.
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025