Այսօր՝ հուլիսի 30-ին Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսին»: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը մարզում է անցկացրել մրցակցի հարկի տակ: Հանդիպումը կայանալու է Երևանի ժամանակով 19:45-ին: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցին հաղթել է 2:0 հաշվով: Լուսանկարները՝ «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայության
Ավելին
«Էվերթոնը» դեռ ցանկանում է ձեռք բերել «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զաային: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, լիվերպուլյան ակումբը կատարել է 2-րդ առաջարկությունը, որը ներառում է 55 մլն ֆունտ, ինչպես նաև հարձակվող Ջենկ Տոսունին և կիսապաշտպան Ջեյմս Մակարտին: Նախքինում «Էվերթոնը» առաջարկում էր միայն 55 մլն ֆունտ: ԱՊԼ-ի անցած մրցաշրջանում անցկացրած 34 հանդիպումներում Զաան խփել է 10 […]
Ավելին
Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել: Ինչպես հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, բելգիացի դարպասապահի մոտ ախտորոշվել է ոտնաթաթի հոդի վնասվածք: «Ռեալը» ֆուտբոլիստի ապաքինման կոնկրետ ժամկետ չի նշում: AS-ը հայտնում է, որ բելգիացին բաց կթողնի 2-3 շաբաթ:
Ավելին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բացատրել է, թե ինչու է եկել «Լեգենդ» մրցանակաբաշխությանը, որը Marca-ի կողմից հանձնվեց Կրիշտիանու Ռոնալդուին: «Ես ինչպե՞ս կարող էի չգալ: Ես Կրիշտիանուի երկրպագուն եմ: Մենք մինչև կյանքի վերջ կզգանք նրա պակասությունը:»,- Պերեսի խոսքերն է մեջբերում As-ը:
Ավելին
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» հեռանալու մասին տևական լռությունը խախտել է: Marca-ի հաղորդման ընթաքում երեխան ասել է, որ ցավում է ֆուտբոլիստի՝ մադրիդյան թիմից հեռանալու համար: Պորտուգալացին պատասխանել է հետևյալ կերպ. «Այո, ես էլ»: Հիշեցնենք, որ տրանսֆերային նախորդ պատուհանի ընթացքում Ռոնալդուն «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»: Թուրինյան ակումբը տրանսֆերի համար վճարել է 100 միլիոն եվրո:
Ավելին
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել գալիք մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնության համար պայքարի մասին: «Անցած մրցաշրջանը նման էր երկու ձիարշավորդների մրցավազքի, բայց, ցավոք, այս մրցաշարում շատ լավ ակումբներ կան: Ես կարծում եմ, որ «Ման Սիթիում» նույնպես իրավիճակը այդպես են տեսնում: «Ման Սիթին» ֆավորիտն է, իսկ մնացածը փորձում են նրանց հաղթել և մենք այդ թիմերից […]
Ավելին
Կիսապաշտպաններ Տեմուե Բակայոկոն և Դանիել Դրինքուոթերը այս ամռանը կարող են հեռանալ «Չելսիից»: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երկու ֆուտբոլիստները Ճապոնիայում անցկացրած նախամրցաշրջանային շրջագայությունից հետո չեն մտնում գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի ծրագրերի մեջ: Լեմպարդը նման որոշում է ընդունել՝ չնայած «Չելսիի» վրա դրված տրանսֆերային արգելանքին, համաձայն որի՝ լոնդոնյան ակումբը չի կարող նոր խաղացողներ ձեք բերել մինչև 2020 […]
Ավելին
«Ռեալի» կիապաշտպան Գարեթ Բեյլը չի տեղափոխվի «Ցզյաու Սունին»: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 30 ամյա ուելսցու տրանսֆերը չինական ակումբ չեղարկվել է «Ռեալի» պատճառով, որը ցանկանում էր խաղացողի դիմաց մեծ գումար ստանալ: Մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն էլ իր հերթին փակել է գործարքը, քանի որ կարծում է, որ Բեյլը, ում համար 2013 թվականին վճարվել է 85 […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարծում է, որ թիմին չի հերիքում փորձը: «Կարգը և փորձը մրցանակ են բերում: Այս կազմը ունի կարգ, բայց չունի փորձ: Մենք ունենք 5-6 թոփ ֆուտբոլիստներ, բայց նրանք դեռ շատ երիտասարդ են, օրինակ՝ Մարկուս Ռեշֆորդը և Անտոնի Մարսիալը: Նրանք դաշտում մակարդակ են ցույց տալիս, բայց դեռ շատ երիտասարդ են, որպեսզի թիմը […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի նորեկ Անտուան Գրիզմանի մասին: «Լավ խաղացողները միշտ հեշտությամբ գլուխ են հանում կոնկրետ հարցերում: Քիչ ուշ կտեսնենք, թե նա ինչքան լավ է կապ հաստատում մյուսների հետ: Մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում: Անտուանը արագ է տեղաշարժվում և իրոք լավ է գնտում ազատ տարածությունները: Նա խաղացող է, որը […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025