Հունիսի 5-ին կայանալու են ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունները: Ֆուտբոլային գերատեսչության պաշտոնական կայքը հայտնում է, որ առաջիկա ընտրությունների միակ թեկնածուն գործող նախագահ Ջանի Ինֆանտինոն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻՖԱ-ի անդամ 211 ազգային ֆեդերացիաներից Ինֆանտինոյին է պաշտպանում 196-ը: Գործող ղեկավարի մրցակից էր համարվում շվեյցարացի Ռամոն Վեգան, ում անգամ առաջադրվելու հնարավորությունը մեծ չէր: Հիշեցնենք, որ իտալացին […]
Ավելին
«Գանձասար-Կապանը» հայտնում է, որ նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի 28-ամյա կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։ Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», «Մարիտիմուում», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։ 28-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»։
Ավելին
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ստեֆանո Ստուրարոն պաշտոնապես տեղափոխվել է «Ջենոա»: Տրանսֆերից թուրինյան ակումբը ստանալու է 19 միլիոն դոլար: Հաղորդվում է, որ «Ջենոան» գումարը վճարելու է 4 տարվա ընթացքում: Ստուրարոն «Ջենոայի» սան է և «Յուվե» է տեղափոխվել 2014 թվականին: Նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Սպորտինգում», սակայն վնասվածքի պատճառով Պորտուգալիայի առաջնության որևէ հանդիպման չի մասնակցել:
Ավելին
«Բանանցը» պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկայում» և «Ալաշկերտում»։ Ակումբն Անդրանիկ Ոսկանյանին հաջողություն է մաղթել և ցանկացել բազում հաղթանակներ։
Ավելին
Այսօր՝ փետրվարի 6-ի կեսգիշերին մեկնարկելու է տարեսկզբի ամենակարևոր հանդիպումներից մեկը՝ «Բարսելոնա»-«Ռեալ»: Իսպանական պարբերականների համահավաք կարծիքը մեկնարկային կազմերի վերաբերյալ հետևյալն է. «Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ալբա, Լենգլե, Պիկե, Ռոբերտո, Բուսկետս, Ռակիտիչ, Արթուր, Կոուտինյո, Մեսսի, Սուարես «Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելո, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Վասկես, Բեյլ, Բենզեմա,
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցեցին Դորմտունդի «Բորուսիան» և Բրեմենի «Վերդերը»: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ լրացուցիչ ժամանակը գոլառատ էր՝ 2:2, վերջնարդյունքը՝ 3:3: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելու շնորհիվ «Վերդերը» հաղթեց ծանր դիմակայությունում: Խաղի մեկնարկից 5 րոպե անց Ռաշիցան առաջ է մղել բրեմենյան թիմին: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Ռոյսը տուգանայինից կատարած հիանալի […]
Ավելին
Գերմանիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում մրցում են Դորմտունդի «Բորուսիան» և Բրեմենի «Վերդերը»: Առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին դորտմունդյան թիմի ավագ Մարկո Ռոյսը տուգանայինից կատարած հիանալի հարվածով հավասարեցրել է հաշիվը՝ 1:1:
Ավելին
«Բանանցը» տեղեկացնում է, որ ակումբը պայմանգիր է ստորագրել բազմափորձ մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ: Այսուհետ Ռաֆայել Նազարյանը կզբաղեցնի «Բանանց» ՖԱ-ի ակադեմիայի գլխավոր մարզչի և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այս Նազարյանը աշխատել է Հայաստանի Մ21 հավաքականում, «Փյունիկում», Կոստանայի «Տոբոլում», Նազարյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Արցախը»։ Ակումբը հաջողություն է մաղթում Ռաֆայել Նազարյանին և ցանկանում […]
Ավելին
Լիոնել Մեսսիի մասնակցությունը Էլ Կլասիկոյին դեռևս հարցականի տակ է: Արգենտինացին վնասվածք էր ստացել «Վալենսիայի» հետ խաղում, բայց կարողացել էր ավարտել հանդիպումը: Mundo Deportivo-ն հայտնում է, որ արգենտինացին անձամբ է որոշելու մասնակցել «Ռեալի» հետ Էլ Կլասիկոյին, թե ոչ: Երեկ՝ փետրվարի 4-ին Մեսսին չէր մարզվել ընդհանուր խմբի հետ: Այսօր կատալոնական թիմի ավագը մարզվել է ընդհանուր խմբում: Հիշեցնենք, […]
Ավելին
Ժոզե Մոուրինյուն եղել է հոկեյի КХЛ-ի «Ավանգարդ»-ՍԿԱ հանդիպման պատվավոր հյուրը: Մարզահամալիրում իր անունը հայտարարվելուց հետո պորտուգալացի անվանի մարզիչը սայթաքել է՝ դառնալով «նվեր» տեսախցիկների համար: Նշենք, որ Մոուրինյուն «Russia Today-ի» հետ ունեցած պայմանագրի շրջանակում է մեկնել Ռուսաստան: Հանդիպմանը եղել է «Ավանգարդի» հրավերով:
Ավելին
1 1,889 1,890 1,891 1,892 1,893 1,895

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023