Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Մադրիդում ընդունեց «Սելտային»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ Վիգոն ներկայացնող ակումբը 13-րդ րոպեին Սանտի Մինայի ջանքերով բացեց խաղի հաշիվը՝ եզրափակելով Ուգո Մալյոյի փոխանցումը։ Առաջին կեսում Դիգեո Սիմեոնեի սաներն առանձնապես ակտիվ չէին, սակայն նախքան ընդմիջման գնալը նրանց հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ 45-րդ րոպեին «Վանդա Մետրոպոլիտանո» […]
Ավելին
Փետրվարի 8-ին Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում պայքարի մեջ մտավ նաև Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Բավարիան», ով Քաթարի Ալ Ռայան քաղաքի «Ահմեդ բին Ալի» մարզադաշում մրցեց աֆրիկյան ՉԼ-ի հաղթող, Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։ Ողջ հանդիպման ընթացքում Հանսի Ֆլիկի սաներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչը երկու անգամ կարողացան վերածել խփած գոլի․ 17 ու […]
Ավելին
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, հնարավոր է, տեղափոխվի այլ ակումբ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Calciomercato.com-ը, միլանյան ակումբը համաձայն է վաճառել բելգիացու տրանսֆերային իրավունքները, եթե ստանա առատաձեռն առաջարկ։ Այս պահին 27-ամյա ֆուտբոլիստը համարվում է «ներաձուրիների» ամենաշատ վարձաբրվող ֆուտբոլիստը․ նա տարեկան ստանում է 7․5 մլն եվրո աշխատավարձ։ Աղբյուրի հաղորդած տվյալների համաձայն՝ ինքը՝ Լուկակուն, չի ցանկանում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման վայրը փոխվել է։ Այն կկայան Բուդապեշտում՝ «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց հետո մինչև փետրվարի 17-ը փակել է վերջինիս հետ օդային հաղորդակցությունը։ Ստեղծված իրավիճակում մանկունյական ակումբը չէր […]
Ավելին
«Ռեալի» ղեկավարությունը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ չնայած վերջին շրջանում «արքայական» ակումբի անկայուն ելույթներին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Լա լիգայի 22-րդ տուրի «Ուեսկայի» դեմ արտագնա հանդիպումից հետո (1:2) ֆրանսիացի մասնագետը ակումբի ղեկավարության կողմից արժանացել է լիարժեք վստահության և աջակցության։ Այդ հանդիպումից հետո Զիդանն ու «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել են իրավիճակի շուրջ․ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի վնասվածքի մասին, որը ֆրանսիացին ստացել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Էվերտոնի» (3:3) դեմ տնային հանդիպման ժամանակ։ «Վնասվածքի բուժումը կտևի մի քանի շաբաթ։ Պոգբան բժշկական շտաբի օբնությամբ արդեն սկսել է վերականգնողական վարժություններ կատարել։ Մենք կաշխատենք նրան հնարավորինս արագ շարք վերադարձնել՝ միևնույն ժամանակ ռիսկի չդիմելով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում առաջանության առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հետնապահ «Կրոտոնեի» նկատմամբ։ Այդ խաղում «ռոսոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Խաղից հետո Զլատանի Instagram-ի story-ների բաժնում զվարճալի տեսանյութ է հայտնվել։ Բանն այն է, որ Instagram-ի օգտատերերից «Patrizio_Leoni83»-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ Զլատանը բալկանյան երաժշտության […]
Ավելին
Փետրվարի 16-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության փլեյ-օֆֆ փուլը։ 1/8 եզրափակչի առաջին դիմակայություններից մեկի շրջանակում «Լայպցիգը» պետք է մրցի «Լիվերպուլի» դեմ։ Նախապես որոշված էր, որ կողմերի միջև առաջին հանդիպումը պետք է կայանար «Լայպցիգի» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, սակայն բարդություններ առաջացան։ Բանն այն է, որ Գերմանիայի կառավարությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ ի հայտ գալուց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Հանդիպման 38-րդ րոպեին մանկունյական ակումբը 11-մետրանոց հարվածի իրավունք էր վաստակել, սակայն գնդակին մոտեցած Իլկայ Գյունդողանի հարվածը բարձր ստացվեց։ Ընթացիկ մրցաշրջանում «քաղաքաբնակներն» արդեն երրորդ անգամ չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ 11-մետրանոց նշակետից։ Ինչպես տեղեկացնում է Sky Sports Statto-ն, Պեպ Գվարդիոլայի՝ […]
Ավելին
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Stopandgoal-ը՝ հղում կատարելով Calciomercato-ին, 32-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կետնրոնում։ Ինչպես գիտեք, Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսի 30-ին, և ներկա պահին կողմերը նոր պայմանագիր կնքելու հարցում դեռևս համաձայնության չեն հասել։ Թուրինյան […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023