Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բյորնլին» հյուրընկալվելիս 2։1 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Էվերտոնի» նկատմամբ։ Հանդիպման 24-րդ րոպեին «Բյորնլիի» կազմից ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ ձախ վինգեր Դուայթ Մաքնիլը՝ հաշիվը դարձնելով 2։0։ Գոլային դրվագում 21-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով շրջանցեց «Էվերտոնի» կիսապաշտպան Ալանին, ինչից հետո մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և առանց վարանելու գնդակը ձախ ոտքի տպավորիչ հարվածով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի շրջանակում «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բենևենտոյի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո «մանուշակները» հաղթում էին 3։0 հաշվով, իսկ բոլոր գնդակները խփել էր 21-ամյա սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, 1964 թվականի փետրվարից ի վեր Դուշան Վլահովիչը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով «Ֆիորենտինայի» կազմում Ա սերիայի շրջանակում մեկ […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն ակումբի կազմում կցանկանար տեսնել «Ինտերի» գոլահար Ռոմելու Լուկակուին։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆրանսեսկ Ագիլյարը, 57-ամյա մասնագետը Լուկակուին ավելի շատ է նախըտնրում, քան «Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին, ում ծառայություններով հետաքրքրված է «կապտանռնագույնների» նորընտիր ղեկավարությունը։ Այնուհամենայնիվ, «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան չի կիսում հոլանդացի մասնագետի կարծիքը։ Լապորտան արդեն 2021 թվակնաի ամռանը […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։ Առաջին խաղակեսը հիմնականում անցավ «հնդկացիների» առավելությամբ։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին (69%), սակայն մադրիդյան ակումբի խաղում չկար սրություն, իսկ «Խետաֆեն» էլ ժամանակ առ ժամանակ հակագրոհում էր և որոշ դրվագներում ավելի վտանգավոր էր գործում հարձակման կրակածայրում։ Ամեն դեպքում, առաջին կեսը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը համեմատաբար հավասար պայքարով մեկնարկեց, սակայն, ինչպես և ենթադրվում էր, «քաղաքաբնակներն» աստիճանաբար խաղի ղեկն իրենց ձեռքը վերցրին։ Մինչև առաջին կեսի ավարտ աչքի ընկնելու լավ հնարավորություններ ուներին Ֆերան Տորեսն ու Բերնարդու Սիլվան, սակայն երկու ֆուտբոլիստների հարվածից հետո իր թիմին վերահաս […]
Ավելին
Մարտի 11-ին «Ռոման» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում Հռոմում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շախտյորի» նկատմամբ։ Այդ խաղի 35-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը՝ դաշտում տեղը զիջելով Բորխա Մայորալին։ Արդեն որոշ մանրամասներ հայտնի դարձել հայազգի կիսապաշտպանի վնասվածքից։ Ինչպես տեղեկացնում է Vnews.am-ը՝ հղում կատարելով Il Tempo-ին, 32-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Հերտայի» դեմ։ Ճիշտ է՝ առաջին կեսում Էդին Թերզիչի թիմն ուներ առավելություն․ ավելի շատ էր գրոհում ու հարվածում, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։ Նպաստավոր դիրքերից վրիպեցին Մարկո Ռոյսը, Ջուդ Բելինգհեմը։ Առաջին կեսում դորտմունդցիների ճնշումը մեծ էր, սակայն մայրաքաղաքային ակումբը դիմացավ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Էլչեին»։ Հանդիպման առաջին կեսն ամբողջությամբ անցավ «արքայական» ակումբի վերահսկողությամբ։ Զինեդին Զիդանի թիմն ուներ շոշափելի տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 59%-ը։ Բացի դրանից, «Ռեալի» ֆուտբոլիստները 7 անգամ հարվածեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն նրանց դիպուկությունն էր պակասում, քանի որ այդ […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում առաջատար «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Վերդերի» դեմ։ Առաջին խաղակեսում բոլոր առուներով, ինչպես և ակնկալվում էր, առավելությունը «Բավարիայի» կողմն էր, որոնք 10 հարված կատարեցին մրցակցի դարպասին, որից երկուսը դիպուկ էին և գոլային։ Հանդիպման 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հանդիպման հաշիվը գլխի դիպուկ հարվածով բացեց Լեոն Գորեցկան։ Գոլից հետո Հանսի Ֆլիկի սաները […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շալկե-04»-ի դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռոնթյանը և մրցացկին պարբերաբար անհանգստություններ էին պատճառում, սակայն տանտերերին պակասում էր դիպուկությունը։ Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը՝ 32-րդ րոպեին, «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, որին մեծապես նպաստեց «Շալկեի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023