«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կկանգնի դատարանի առջև՝ Ֆրանսիայի հավաքականում իր նախկին խաղընկեր Մաթյո Վալբուենային շանտաժ անելու գործով։ Դատական լսումները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 20-22-ը Վերսալում։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, եթե Բենզեմայի մեղքն ապացուցվի, ապա նրան կսպառնա 5 տարվա ազատազրկում, ինչպես նաև ֆրանսիացի հարձակվողը ստիպված կլինի վճարել 75 հազար եվրո տուգանք։ Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, «Բարսելոնան» հետաքրքրված է «Միլանի» կենտրոնական պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիները» նոր պայմանագրի կնքման հարցում չեն կարողանում համաձայնության հասնել Ռոմանյոլիի հետ, ինչից էլ փորձում է օգտվել կատալոնական ակումբը։ Բանն այն է, որ կոմղերի միջև պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, իսկ նոր պայմանագրով […]
Ավելին
Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոսել է հռոմեական ակումբում իր խաղընկեր Ֆրանչեսկո Տոտտիի հետ ունեցած հիշողությունների մասին։ Ֆուտբոլիստները սկսել են ընկերություն անել 2001 թվականից, երբ Կասանոն 31 մլն եվրոյի դիմաց «Բարիից» տեղափոխվեց «Ռոմա»։ Նրանց ընկերության մասին խոսվում է նաև «Իմ անունն է Ֆրանչեսկո Տոտտի» ֆիլմում, որը նկարահանվել է Sky Italia-ի կողմից։ Կասանոն […]
Ավելին
Այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանի հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում J խմբի շրջանակում կմրցի Ռումինիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է 20։00-ին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այս հանդիպմանը։ Հայտացուցակից դուրս են մնացել Գևորգ Ղազարյանը, Ժոաո […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ 8։0 հաշվով ջախջախեց Բելառուսի ընտրանուն։ Պարզվում է՝ սա Բելառուսի հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է: Այդ մասին տեղեկացնում է Eurosport-ը։ Մինչ այդ բելառուսներն իրենց ամենախոշոր հաշվով պարտությունը կրել էին 2003 թվականի հունիսի 11-ին՝ Եվրո-2004-ի ընտրական փուլի Ավստրիայի հավաքականի դեմ […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքելու է ակումբը։ Այդ լուրից հետո մի շարք գրանդ ակումբներ սկսել են հետաքրքրվել 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, խոսքը «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի մասին է։ Բացի այս ակումբներից, նշվում է նաև, որ Ագուերոյին պայմանագիր են ցանկանում առաջարկել […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Sport24-ի լրագրող Արարատ Մամբրեյանի Telegram-ի ալիքից, հայազգի դարպասապահ Վարուժան Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել իսպանական Սեգունդան ներկայացնող «Ռայո Վալեկանոյի» հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը վերջերս է համալրել մադրիդյան ակումբի շարքերը և հանդես է գալու «Ռայոյի» երկրորդ թիմի կազմում։ Հատկանշական է, որ նրա վերջին ակումբը եղել է «Լեգանեսը», իսկ մինչ այդ էլ հանդես է […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Նիդերլանդների հավաքականը G խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Ջիբրալթարի հավաքականի դեմ։ Հոլանդացիները կարգով ակնհայտ թույլ հավաքականին որևէ հնարավորություն չտվեցին և ջաջախջեցին 7։0 հաշվով։ Ֆրանկ դե Բուրի սաներից դուբլի հեղինակ դարձավ Մեմֆիս Դեպայը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Լյուկ դե Յոնգը, Ստիվեն Բերգեյսը, Ժորժինիո Վեյնալդումը, Դոնի վան դե […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Թուրքիայի հավաքականը G խմբի շրջանակում Ստամբուլում մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։ Շյոնել Գյունեշի սաները հանդիպման առաջին կեսում ունեին տարածքային զգալի առավելություն, ինչն էլ նախքան ընդմիջման գնալը երկու անգամ վերածեցին խփած գնդակի։ Նախ արդեն 2-րդ րոպեին Կենան Կարամանը բացեց խաղի հաշիվը, ապա 33-րդ րոպեին Հական Չալհանօղլուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ […]
Ավելին
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում Բելգիայի հավաքականը E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի հավաքականի դեմ։ Ճիշտ է՝ Ռոբերտո Մարտինեսն այս խաղում հանգստանալու հնարավորություն էր տվել «կարմիր սատանաների» գրեթե բոլոր առաջատարներին, սակայն նույնիսկ դա չխանգարեց, որ Բելգիայի հավաքականը պարզապես կազմաքանդ անի կարգով ավելի թույլ մրցակցին՝ Բելառուսի դարպասն ուղարկելով 8 անպատասխան գնդակ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023