Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:15-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր նոր դիրքի մասին. «Նոր դիրքն ինձ դուր է գալիս. շատ եմ լինում գնդակով, ինչի շնորհիվ նաև շատ տարածություն եմ ստանում։ Նիկոլո Ձանիոլոն և Թեմի Աբրահամը յուրահատուկ զույգ են, ովքեր միմյանց լավ են հասկանում դաշտում և պաշտպանվելիս օգնում են թիմին. դա այն է, ինչ մեզ պետք է։ Նրանք […]
Ավելին
France Football պարբերականի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն պատասխանել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն 2020 թ. համար «Ոսկե գնդակ» շնորհելու մասին հարցին։ Նշենք, որ նոյեմբերի 29-ին Փարիզում կայացած «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Լեո Մեսսին պատվավոր մրցանակը ստանալուց հետո ամբիոնի մոտ ելույթ ունենալիս նշեց, որ Լևանդովսկուն պետք է պարտադիր շնորհել մրցանակը։ «Մեսսիի խոսքերը գեղեցիկ են և տեղին, […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներ ձեռնարկել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Ժերար Ռոմերոն, իսպանացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Ընդ որում` հանուն «Բարսելոնա» տեղափոխության` 21-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է նաև աշխատավարձի էական նվազման։ Ինչ վերաբերվում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» միջև բանակցություններ են ընթանում։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։ Հանդիպման 43-րդ րոպեին «քաղաքաբնակները» հիանալի հակագրոհ զարգացրին, որն ընթացքից կատարած հարվածով եզրափակեց Բերնարդու Սիլվան` դառնալով տպավորիչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում կայացավ մերսիսայդյան հերթական դերբին, որի շրջանակում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում Յուրգեն Կլոպի թիմն ուներ մեծ առավելություն և որևէ շանս չտվեց մրցակցին` հաղթելով 4:1 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջորդան Հենդերսոնն ու Դիոգու Ժոտան։ «Էվերտոնի» միակ գոլն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ գոլառատ խաղում գրանցվեց 2:2 հաշիվը։ «Նապոլին» մինչև 72-րդ րոպեն հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ձեռքից բաց թողեց հաղթանակը, իսկ «Սասուոլոն» երկրորդ պատասխան գոլը խփեց 89-րդ րոպեին։ Լուչիանո Սպալետիի թիմի կազմից աչքի ընկան Ֆաբիան Ռուիսն ու Դրիս Մերտենսը, իսկ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի շրջանակում կայացավ 9-րդ տուրից հետաձգված «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» հանդիպումը։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 40-րդ րոպեին «Ռեալին» հաղթանակ պարգևեց Կարիմ Բենզեման։ «Արքայական» ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 36 միավոր և ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում` մոտակա հետապնդողներ «Ատլետիկո Մադրիդին» և «Ռեալ Սոսիեդադին» գերազանցելով արդեն 7 միավոր։ «Բիլբաոն» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին առավելություն և մրցակցին հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։ Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջունիոր Մեսիասը, մեկ գոլ էլ խփեց Զլատան Իբրահիմովիչը։ Այսպիսով, Ա սերիայի շրջանակում «Միլանը» հոկտեմբերի 31-ից ի վեր տոնեց առաջին հաղթանակը, վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Ինտերին»` […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս մրցում է «Ջենոայի» դեմ։ Հանդիպման 10-րդ րոպեին «ռոսոներիները» նպաստավոր գոտում վաստակեցին տուգանային հրապարակի իրավունք։ Գնդակին մոտեցավ Զլատան Իբրահիմովիչը, ով վարպետորեն այն ուղարկեց մրցակցի դարպասը` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023