Դեկտեմբերի 17-ին ՈՒԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից հետո տեղադրված հարցման արդյունքները, որով պարզում էր խմբային փուլի լավագույն գոլի հեղինակին։ Այսպես, ՉԼ ընթացիկ խաղարկության խմբային փուլի լավագույն գոլ է ճանաչվել Լեո Մեսսիի` 2-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:0) խփած գոլը։ Հարցմանը մասնակցել է մոտ 200 հազար մարդ, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը ստացել է […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 4:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Վոլֆսբուրգի» դեմ խաղում։ Մյունխենյան ակումբի վերջին գոլը 87-րդ րոպեին խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, լեհ հարձակվողը 2021 թ. ընթացքում Բունդեսլիգայի շրջանակում խփեց 43-րդ գոլը։ Լևանդովսկին դարձավ Բունդեսլիգայի շրջանակում մեկ օրացույցային տարվա ընթացքում երբևէ ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը` սահմանելով […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Սալերնիտանայի» դեմ։ «Ներաձուրիները» ողջ հանդիպման ընթացքում ունեին հսկայական առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Իվան Պերիշիչը, Դենզել Դումֆրիսը, Ալեքսիս Սանչեսը, Լաուտարո Մարտինեսն ու Ռոբերտո Գալյարդինին։ Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 43 միավոր և […]
Ավելին
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ մրցեց «Վոլֆսբուրգի» դեմ։ Յուլիան Նագելսմանի թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` հաղթելով խոշոր` 4:0 հաշվով։ Մյունխենյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը, Լերոյ Սանեն, Դայո Ուպամեկանոն ու Ռոբերտ Լևնասովսկին։ Այսպիսով, «Բավարիան» 2021 թվականը հիասքանչ հաղթանակով ավարտեց, վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի ռուսական էջն անդրադարձել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգային` ներկայացնելով առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին։ VBET ՀՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Արարատ-Արմենիայի» վինգեր Մայիլսոն Լիման է, ով գնահատվում է 450 հազար եվրո։ Կաբովերդեցի ֆուտբոլիստին հաջորդում է նրա թիմակից կոլումբացի կենտրոնական պաշտպան Խունիոր Ջուլիոն, ում տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է։ 3-7-րդ հորիզոնականները կիսում են Ջոնել Դեսիրեն […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լուրջ վնասներ հասցնել համաշխարհային ֆուտբոլին. դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումների ուղիղ կեսը հետաձգվել է։ Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, այժմ Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հասնել նրան, որ առաջնությունը տևական ժամանակով դադարեցվի։ Ակումբները կարծում են, որ եթե ցանկանում են հաղթահարել ստեղծված իրավիճակը, ապա պետք է մինչև ամանոր […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։ «Ակումբն ու բոլոր «ներաձուրիները» ապագայում ամենայն բարիք են մաղթում ֆուտբոլիստին։ Նույնիսկ եթե այսօր «Ինտերի» ու Քրիստիանի ճանապարհները բաժանվում են, ամուր և անխզելի կապ կմնա մեր միջև։ Լավագույն պահերը, գոլերը, «Սկուդետոն» տոնելու ժամանակ «Սան Սիրոյի» հարևանությամբ երկրպագուների հետ գրկառանությունները… […]
Ավելին
Դեկտեմբերի 14-16-ը կայացան Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչի բոլոր հանդիպումները, ինչի արդյունքում 28 ակումբներ նվաճեցին 1/16 եզրափակիչի ուղեգիր, որոնց մրցաշարի այդ փուլում կմիանան նաև «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Ինչպես տեղեկացնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 17-ին կայացել է Copa del Rey-ի 1/16 եզրափակիչի վիճակահանություն, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը. […]
Ավելին
Տաշքենդում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր` դեկտեմբերի 17-ին, պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային կարգի ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը։ Լալայանը երկամարտի 457 կգ (211+246 կգ) արդյունքով դարձավ արծաթե, իսկ Մինասյանը երկամարտի 448 կգ (205+243 կգ) արդյունքով` բրոնզե մեդալակիր։ Նշենք, որ Վարազեատ Լալայանը արծաթե մեդալներ նվաճեց նաև […]
Ավելին
Տաշքենդում մոտենում է ավարտին ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել 109+ կգ քաշային կարգի ծանրորդները, որի շրջանակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ` Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը Պոկում վարժությունից հետո Վարազդատ Լալայանը երկրորդն է` գլխավերևում պահելով 211 կիլոգրամանոց ծանրաձողը։ Մինասյանը կարողացավ ֆիքսել միայն 205 կգ-անոց ծանրաձողը և չորրորդն է վարժությունից հետո։ Պոկում վարժությունից հետո երրորդ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023