ԱՊԼ-ի 30-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Բարնլիին»: Մերսիսայդյան թիմը հաղթեց 4:2 հաշվով: Մեկնարկից 6 րոպե անց Ուեսթվուդը բացել է հաշիվը՝ առաջ մղելով հյուրերին: 19-րդ րոպեին Ֆիրմինոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 10 րոպե անց Մանեն առաջ է մղել «Լիվերպուլին»: 67-րդ րոպեին Ֆիրմինոն դուբլ է փևակերպել՝ մեծացնելով առավելությունը: Ավելացված առաջին րոպեին Գուդմանդսոնը կրճատել է տարբերությունը: Եւս 2 […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Կիևոյին»: Հանդիպման 31-րդ րոպեին Լուկաս Բիլիան տուգանայինից ֆանտաստիկ հարվածով բացել է խաղի հաշիվը: Ուղիղ 10 րոպե անց տանտերերը Հեմետայի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը: 57-րդ րոպեին «Միլանի» հարձակման գծի առաջատար Պյոնտեկը խփել է հաղթական գոլը: Ա սերիայում 5-րդ անընդմեջ հաղթանակից հետո Գատուզոյի գլխավորած թիմը 51 միավորով […]
Ավելին
«Յուվենտուսի» հարձակվող Մոյզե Քինը Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպման ժամանակ դարձավ դուբլի հեղինակ: 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է թուրինցիների ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Ա Սերիայում 37 տարվա ընթացքում կարողացել է մեկ խաղում երկու գնդակ հեղինակել: Նրանից առաջ՝ 1982 թվականին դուբլ էր ձևակերպել 18-ամյա Ջուզեպե Գալդերիզիին:
Ավելին
Երեկ՝ մարտի 7-ին «Ռոման» հայտնել էր Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին պաշտոնանկ անելու մասին: Հռոմեական ակումբը հայտնում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը Կլաուդիո Ռանիերին է: Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել: «Ես ուրախ եմ տուն վերադառնալու համար: Երբ քեզ զանգահարում են «Ռոմայից» անհնար է ասել ոչ»,- ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ «Լեսթերի» չեմպիոնական հեքիաթի հեղինակ մասնագետը օրերս […]
Ավելին
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ժամանակին գլխավորել է ՊՍԺ-ն, մեկնաբանել է ֆրանսիական ակումբի տապալումը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: «Դա անհավանական էր, պարզապես անհավանական: Եթե ես գտնվեի ՊՍԺ-ի տեխնիկական նստարանին, չգիտեմ ինչպես կվարվեի: Երևի գտնեի մոտակա կամուրջը և այնտեղից նետվեի»,- ասել է իտալացի մասնագետը Football italia-ի հետ զրույցում:
Ավելին
«Ռոման» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Էուսեբիո դի Ֆրանչեսկոյին,- հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: Իտալական ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի ելույթներից: Հիշեցնենք, որ «Ռոման» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից՝ ճանապարհը զիջելով «Պորտուին», իսկ Ա սերիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: 49-ամյա մասնագետը «Ռոման» գլխավորում էր 2017 թվականից: Դեռևս հայտնի չէ, թե […]
Ավելին
Ընթերցողի կարծիք բաժնում շարունակում ենք ներկայացնել մեր ընթերցողների կողմից գրված և մեզ ուղարկված նյութերը: Այս անգամ հրապարակման ենք պատրաստել Հայկ Հարությունյանի «Միլանը վերադառնում է» վերնագրով հոդվածը. Միլանը Վերադառնում է. սա լավագույն Միլանն է Անչելոտիից հետո «Մեծ ցանկությունը և համառությունը կարող են միջակությանը դարձնել հանճարեղ, իսկ անտարբերությունը և ալարկոտությունը հանճարեղին կվերածեն միջակության». Ուիլիամ Արթուր Ուորդ Վերջին […]
Ավելին
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիշը հայտնվել է «Յուվենտուսի» տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում: AS-ի տեղեկության համաձայն՝ թուրինյան ակումբը 19-ամյա հեռանկարային ֆուտբոլիստի համար պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել: Հենց այսքան է «Բենֆիկան» սահմանել ֆուտբոլիստի հրաժարագինը: Նշվում է նաև, որ «Յուվեի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապնվել է պորտուգալական ակումբի հետ և հայտնել ակումբի մտադրության մասին: Ֆելիշի ծառայություններով հետաքրքրված են […]
Ավելին
Հայտնի է դարձել, թե ինչքան գումար է ծախսել «Յուվենտուսը» 2018/19 մրցաշրջանի առաջին կեսում ֆուտբոլիստների գործակալների կոմիսիոն վարձատրության վրա: Այսպես, «Յուվեի» համար գործակալական տեսանկյունից ամենաթանկ տրանսֆերը «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի տեղափոխությունն է: Գերմանացին թուրինյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում, բայց «Յուվենտուսը» նրա ներկայացուցչին վճարել է 15,9 մլն եվրո,- հայտնում է Tuttosport-ը: Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում հռոմեական դերբին էր՝ «Լացիո»-«Ռոմա»: Տանտերերը հաղթել են խոշոր՝ 3:0 հաշվով: Հանդիպման 12-րդ րոպեին Կաիսեդոն բացել է հաշիվը: 73-րդ րոպեին Իմոբիլեն հստակ է իրացրել 11 մետրանոցը, իսկ հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Կատալդին ձևակերպել է վերջնարդյունքը: Ավելացված ժամանակում Կոլարովը երկրորդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից: Այս հաղթանակից հետո «Լացիոն» 41 […]
Ավելին
1 439 440 441 442 443 444

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023