Ռոման ցանկանում է փոխանակում առաջարկել Էվերտոնին

Ռոման ցանկանում է փոխանակում առաջարկել Էվերտոնին

12/05/2020 - 16:52

Ինչպես տեղեկացնում է Calciomericato-ն, «Ռոման» և «Էվերտոնը», հնարավոր է, փոխանակում իրականացնեն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Էվերտոնի» հարձակվող Մոյզե Կինին, իսկ նրա փոխարեն առաջարկում է Ժասթին Կլյուվերտի ծառայությունները։

«Ռոման» դիտարկում է նաև խաղացողին երկու տարով վարձակալելու տարբերակը՝ գնման առաջնային իրավունքով։

Ավելի վաղ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացրել է, որ «Ռոման» բանակցում է իտալացի հարձակվողի գործակալ Մինո Ռայոլայի հետ։ Խաղացողը հաջորդ տարի ցանկանում է մասնակցել Եվրոպայի առաջնությանը և նպատակ ունի վերադառնալ Ա սերիա։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023