Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի կընդունի «Լացիոյին»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։45, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ Առաջին խաղակեսում հանդիպման հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն բերգամոսցիների խաղում սրություն չկար։ Ողջ խաղակեսի ընթացքում «Ատալանտան» ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Ռոբին Գոսենսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։ Ընդհանրապես, առաջին կեսում երկու ակումբներն էլ առանձնապես լավ տեսք չունեին, ինչի հետևանքն […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզեին»։ Հանդիպման առաջին կեսն անցավ հռոմեական ակումբի բացահայտ առավելությամբ, ինչի արդյունքում «գայլերը» նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացան, որոնք իր անվան դիմաց գրանցեց Ժորդան Վերետուն։ Ֆրանսիացի կիսապաշտպանը նախ՝ 5-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 25-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կմրցի «Ուդինեզեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15։30, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուստաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակով՝ այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունելու է «Լացիոյին»։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր սպասելիքների մասին․ ««Լացիոն» հաստատվել է որոշ մակարդակի վրա, ունի հստակ կառուցվածք և որակյալ ֆուտբոլիստներ։ Նրանք հաղթանակների երկար շարք ունեն և պետք է լավ պատրաստվել այս հանդիպմանը։ «Ինտերի» խաղում ինձ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Սպեցիան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ առաջնության առաջատար «Միլանի» նկատմամբ։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «ռոսոներիների» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին․ ««Միլանն» անպայման պետք է ուշադրություն դարձնի այս պարտությանը, քանի որ «Սպեցիան» մեզ գործով հաղթեց, ինչը մեր առաջին արժանի պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում։ Մեզ չէր հերիքում […]
Ավելին
Շարունակվում է իտալական Ա սերիայի 22-րդ տուրը, որի շրջանակում վտանգավոր գոտու հարևանությամբ գտնվող «Սպեցիան» սեփական հարկի տակ ընդունեց առաջնության միանձնյա առաջատար «Միլանին»։ Որքան էլ տարօրինակ հնչի, հանդիպման առաջին խաղակեսն անցավ «Սպեցիայի» ֆուտբոլիստների առավելությամբ։ Բավական է նշել, որ միլանյան ակուբի տղաները ոչ մի հարված չկարողացան կատարել տանտերերի դարպասին։ Այնինչ Ա սերիայի նորեկները 2 դիպուկ հարված կատարեցին, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը, ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ։ Աղբյուրի փոխանցում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պատոն նոր ակումբին միացել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունեց «Յուվենտուսին»։ Հանդիպման առաջին խաղակեսն անցավ նեապոլիտանական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի վտանգավոր էին գրոհում, ինչի արդյունքում Ջենարո Գատուզոյի սաները հանդիպման 30-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին օդային մենապայքարում կանոնների խախտում թույլ տվեց Ամիր Ռահմանիի նկատմամբ, ինչից […]
Ավելին
Լացիոյի կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը պատմել է մի անգամ սկզբունքային մրցակից «Ռոմայի» երկրպագուներին հանդիպելու դեպքի մասին։ «Երիտասարդ երկրպագուները կարող են խնդիրներ առաջացնել։ Մի անգամ ընթրիքից հետո ես տուն էի գնում և ճանապարհին հանդիպեցի մի խումբ երկրպագուների, որոնք ինձ սկսեցին հայհոյել, վիրավորել։ Ես որոշեցի չհրահրել կոնֆլիկտ և դրա փոխարեն գնեցի մեկ արկղ գարեջուր։ Ամեն ինչ ավարտվեց նրանով, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023