Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի խաղային երկրորդ օրվա կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի «Ինտերին»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար Գլազգոյի «Սելթիկը» կմրցի Բրատիսլավայի «Սլովանի» դեմ։ Ակումբները խաղը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով. Նշենք, որ հայ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, ինչպես նաև […]
Ավելին
59 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի անվանի հարձակվող Սալվատորե Սկիլաչին։ La Gazzetta dello Sport-ը գրում է, օրեր առաջ ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Պալերմոյում։ 2022 թ. նրա մոտ ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Սկիլաչին կարիերայի ընթացքում հանդես է եկել «Մեսինայում», Թուրինի «Յուվենտուսում», Միլանի «Ինտերում», ինչպես նաև ճապոնական «Ջուբիլո Իվատայում»։ Սկիլաչին 16 խաղում 7 գոլ է խփել Իտալիայի […]
Ավելին
«Ռոման» Դանիելե դե Ռոսիին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը. «Ակումբը նման որոշում է կայացրել` ի շահ թիմի, որպեսզի հնարավորինս արագ վերադառնանք այն ցանկալի ճանապարհը, որը մեզ հաջողություն կբերի։ Դանիելե, «ջալոռոսիների» դուռը միշտ բաց է քո առաջ, սրտանց շնորհակալ ենք` կատարած աշխատանքի և ցուցաբերած անձնազոհության համար։ Նոր գլխավոր մարզչի հարցում ակումբն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Միլանի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն երրորդ րոպեին Քրիստիան Պուլիշիչն առաջ մղեց «Միլանին»։ Չնայած բաց թողած արագ գոլին` մերսիսայդյան ակումբը հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն և 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Արնե Սլոթի գլխավորած թիմի գոլերը խփեցին Իբրահիմա Կոնատեն, Վիրջիլ վան Դեյկը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «բյանկոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին 3:1 հաշվով։ Տիագո Մոտայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Կենան Յիլդիզը, Վեսթոն Մաքենին ու Նիկոլաս Գոնսալոսը։ Հյուրերից հեղինակության գնդակը խփեց Իսմայել Սայբարին։ Թուրինյան ակումբն առաջին 3 միավորը վաստակեց Չեմպիոնների լիգայի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Սան Սիրո» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Միլանն» ու «Լիվերպուլը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կենան Յիլդիզը խփեց Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի առաջին գոլը։ Թուրք ֆուտբոլիստը մրցաշարի հիմնական փուլի առաջին տուրում 21-րդ րոպեին գրավեց Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Յուվենտուսը» Թուրինում կընդունի Նիդերլանդների չեմպիոն ՊՍՎ-ին։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր` սեպտեմբերի 17-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունը։ Մրցաշարի առաջին տուրում կայանալու են հետևյալ հանդիպումները. Սեպտեմբերի 17 «Յուվենտուս» – ՊՍՎ (20:45) «Յանգ Բոյս» – «Ասթոն Վիլա» (20:45) «Բավարիա» – «Դինամո Զագրեբ» (23:00) «Ռեալ Մադրիդ» – «Շտուտգարտ» (23:00) «Միլան» – «Լիվերպուլ» (23:00) «Սպորտինգ» – «Լիլ» (23:00) Սեպտեմբերի 18 «Բոլոնիա» – «Շախտյոր» (20:45) «Սպարտա Պրահա» – «Զալցբուրգ» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» մրցակցի մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։ Հանդիպման հիմնական իրադարձությունները տեղի ունեցան խաղավերջում։ «Մոնցան» 81-րդ րոպեին Դանի Մոտայի խփած գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ «Ինտերը», որը մինչև այդ գրեթե ոչնչով աչքի չէր ընկել, անմիջապես ակտիվացավ և 88-րդ րոպեին խփեց պատասխան գոլն ու ոչ-ոքի կորզեց. աչքի ընկավ Դենզել Դումֆրիսը։ […]
Ավելին
1 23 24 25 26 27 468

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023